10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանն Արցախում է. նա խորհրդակցություն է անցկացրել (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն, հայտնում են վարչապետի գրասենյակից։  ՀՀ վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։  Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես […]

Նարիշկինը հայտարարել է Ղարաբաղ մի քանի հազար գրոհայինների տեղափոխման մասին

«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: «Ըստ ԱՀԾ-ում առկա տվյալների՝ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները, մասնավորապես՝ «Ջաբհաթ ան-Նուսրայից», «Ֆիրքաթ Համզայիղ», «Սուլթան Մուրադիղ», նաև ծայրահեղական քրդական խմբավորումներից, ակտիվորեն ներգրավվում են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններին: Ավելին՝ մենք խոսում ենք հարյուրավոր և նույնիսկ […]

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել. Տիգրան Ուլիխանյանը պաշտոն ստացավ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ուլիխանյանին պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: Նշենք, որ Տիգրան Ուլիխանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են այսօր:

Իշխանական պատգամավորները խոչընդոտել են «5-րդ ալիքի» լրագրողի աշխատանքը

«5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի , Արթուր Հովհաննիսյանի և լրագրողի միջև: Մասնավորապես, պատգամավորը երկու անգամ հարվածել է լրագրողի ձեռքում գտնվող խոսափողին, այնուհետև հնչեցրել է հստակ սպառնալիքներ լրագրողի հասցեին: Լրագրողը նշված գործողությունների […]

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ. քննարկվել է իրավիճակը հակամարտության գոտում

Այսօր Երեւանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, քննարկվել է իրավիճակը հակամարտության գոտում։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։

Պատերազմի առաջին ճակատից խնդրում եմ պրն Փաշինյանին՝ մի բաժակ սառը ջուր խմի, ռազմական դրությունից դուրս գա, գնա տանը նստի, հանձնի Օնիկ Գասպարյանին. ազատամարտիկ /տեսանյութ/

«Պատերազմի առաջին ճակատից խնդրում եմ պրն Փաշինյանին՝ թող մի բաժակ սառը ջուր խմի, ռազմական դրությունից դուրս գա, գնա տանը նստի, բոլոր որոշումները հանձնի շտաբի պետ Օնիկ Գասպարյանին»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը՝ տարակուսանք եւ զայրույթ հայտնելով երեկվա վարչապետ Փաշինյանի հնչեցրած մարտակոչի առնչությանբ: «Երեկ ինքը բաց առ բաց թշնամուն հայտնեց , թե […]

Քաղաքավարի, եթե չստացվի, ապա բռնի ուժով անհրաժեշտ իրերի առգրավում (տաք ժիլետ, սվիտեր, բուշլատ և այլն)։ Տղերքը մրսում են

Կոմանդոս ռազմամարզական ակումբի անդամ  Ոսկան Մարգարյանը գրում է․ «Երեկ շրջեցինք մի շարք զինխանութներով, ու պարզվեց, որ 80 տոկոսը գերշահույթ են ստանում այս պատերազմի հաշվին։ Տաք բաճկոն՝ 16 000 դրամ նախկինում, 25 000 դրամ երեկվա դրությամբ։ Մի երկու օր ևս, և չի բացառվում ընկերներիս հետ նախաձեռնենք սկզբում քաղաքավարի, եթե չստացվի, ապա բռնի ուժով անհրաժեշտ իրերի առգրավում […]

Հայտարարության տեքստը ոչ միայն «ներում է» Թուրքիային, այլև հետագա դերակատարում տալիս արյան ճանապարհով գնացող այս չարիքին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ արված հայտարարությունից հիաթափությունս չեմ կարողանում զսպել… Ես, իհարկե, մեծ պատրանքներ չունեի, բայց առնվազն այսպիսինը չէի սպասում: «Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ»: Լու՞րջ… Հասկանու՞մ եք, որ Թուրքիայի աջակցության մասին եք խոսում: Այն Թուրքիայի, որ ուղղակիորեն սնում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի