Կարևորի մասին. Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել .
«Կարևորի մասին
Երեկ «Արժանապատվության» երկարատև ու բազմամարդ երթից հետո, Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունեցավ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ասելով, թե «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորները, ովքեր կգան և կկանգնեն արդարության համար ընդվզող ժողովրդի կողքին, չեն պատժվի: Մի տեսակ տարակուսանք եմ ապրում այդ գաղափարից… Չե՛ն կարող այդ դավաճան երեսփոխանները խուսափել պատասխանատվությունից: Չ՛են կարող նիկոլի այդ վարձու աշխատողները փախչել խստագույն պատժից։ Չե՛ն կարող այդ ցինիկ ու մեծամիտ սուտասանները շրջանցել օրենքը։ Նրանք գլխավոր «պատասխանատուի» հետ հավասարաչա՛փ մեղավոր են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կործանման գործում: Նրանք 2.5 տարվա ընթացքում կատարել են դավաճան Նիկոլի ակնհայտ անօրինական հրահանգները, այդ կերպ խաղտելով ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածները և մատուցած ծառայությունների դիմաց ստացել խոշոր չափի պարգևավճարներ:
Բոլոր նրանք, ովքեր 2018-ին օժանդակել են Նիկոլին իշխանություն զավթելու գործում, պետք է ապաշխարհեն, իսկ եթե ոչ՝ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Դա պարտադի՛ր է հետագայում նման ճակատագրական ու կործանարար ընտրությունից և սխալներից խուսափելու համար։ Հաջորդ իշխանությունները պետք է քաղաքական և իրավական գնահատական տան թավշյա հեղափոխությունից հետո պետության բռնազավթումն իրականացրած և օժանդակած ուժերին անցումային արդարադատության մեխանիզմի և գործիքակազմի միջոցով։ Միանշանակ նոր իշխանությունները պետք է նաև քաղաքական և իրավական գնահատական տան հողատու «Իմ քայլը» դաշինքի բոլոր անդամների (առանց բացառությա՛ն) ավերիչ ու աղետաբեր «քայլերին»։
Հ.Գ. Իշխանությունը դա պոռնիկ հարճ է, ոչ թե սիրող կին,
Ով թանկ վճարեց, նրան կծախի մարմինն ու հոգին:
Չէ՞ որ նույն բանն է կյանքը հավաստում. շահին մորթում են, կամ շահն է մորթում…
Ամեն օր պետք է հիշեցնել Մեծն Ֆիրդուսու հայտնի խոսքերը»: