Պահեստազորի գնդապետների կոչը ոստիկաններին
Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի գործընկերներ.
Դիմում ենք ձեզ, որպես ոստիկանության նախկին աշխատակիցներ, որպես ամբողջ գիտակից կյանքը հայրենի ոստիկանությանը նվիրած արժանապատիվ սպաներ։
Կոչ ենք անում Հայաստան աշխարհը պատած այս օրհասական պահին գտնվել իրավակարգի պահպանության բարձունքում և զերծ մնալ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները խաղաղ ճանապարհով իրացնող հայ ժողովրդի զավակների, մեր քույրերի և եղբայրների նկատմամբ ապօրինություններ թույլ տալու անընդունելի գործելաոճից։
Հիշե՛ք
Հայրենիքի առջև ունեցած մեր սուրբ պարտքի օրհնանքն ու նզովքը որոշելու են միմիայն մեր սերունդները։
Իմաստություն և ողջախոհություն բոլորիս։
Հարգանքով՝
Պահեստազորի գնդապետներ՝
Արշավիր Գեւորգյան
Արա Կարապետյան
Հայկ Քոչինյան
Էրիկ Շարմազանով
Հակոբ Աբրահամյան
Տիգրան Չալյան
Վազգեն Հարութունյան