Նիկոլ Փաշինյանը, այսօրվա ընդդիմությանը ընդունում է, որպես հասարակության լավագույն շերտ
ԸՍՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ԱՍՕՐՎԱ ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈւՄ Է ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅԱՆ ԼԱՎԱԳՈւՅՆ ՇԵՐՏԸ։
Մոտ երեք տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը, իր խոսքը հիմնականում հիմնավորում է «Կարգին սերիալի», կամ ժողովրդի լեզվով ասած՝ «Հայկո-Մկո»-ի սկետչերից բերված ցիտատներով և մտքերով։ Ակնհայտ է, որ այս խոսքը համահունչ է նրա և այսօրվա «ՔԱղաՔԱԿԱՆ էլիտա» հանդիսացող այլ մարդկանց կրթական մակարդակին, ինչն էլ ակնհայտորեն կարելի է տեսնել ուսումնասիրելով նրանց ինքնակենսագրականները։
Ամեն դեպքում այսօր ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի արտահայտած ևս մեկ «շեդևրին», որը, ինչպես ասեց «մեծն կոմբինատորը», իրենք աշխատանքային հարաբերություններում անվանում են «էլիտար բունտ»։ Եվ այսպես, փորձեմ գոնե այս տարիքում կրթել մեր անկիրթ վարչապետին։ Իհարկե իմ ներկայացրածը Հայկո-Մկո չէ, բայց դե…
ԷԼԻՏԱ, անգլերեն, ֆրանսերեն՝ élite, լատիներեն eligo՝ «ընտրյալ, լավագույն» բառից։ ԷԼԻՏԱ տերմինը հաճախ հիմնվում է բառի ծագումնաբանական իմաստի վրա՝ «ԼԱՎԱԳՈւՅՆ», ենթադրելով, որ ԷԼԻՏԱՅԻ մեջ մտնող անձիք, համեմատած հանրության այլ շերտերի հետ, տիրապետում են շատ ավելի բարձր ինտելեկտի, տաղանդավոր են, ունեն բացառիկ ընդունակություններ և կոմպետենտություն։
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, այսօրվա ընդդիմությանը ընդունում է, որպես ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅԱՆ ԼԱՎԱԳՈւՅՆ ՇԵՐՏ։ Եվ միևնույն ժամանակ հայտարարում է, որ հրաժարական չի տալու։ Փաստացի Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այո, Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, ովքեր ունեն իրենից և իր իշխանության անդամներից ավելի բարձր ինտելեկտ, տաղանդավոր են, ունեն բացառիկ ընդունակություններ և կոմպետենտություն և այդ մարդիկ պահանջում են Նիկոլ Փաշինյանի և իր ապաշնորհ և խաբեբա կառավարության հրաժարականը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ասում է, որ միևնույն է իշխանությունը չի հանձնելու և… ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԵԼՈւ Է (ծամելու է) ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ հիմնովին։
Այո, Հայաստանի փրկությունը նրանում է, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԻՏԱՆ, Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ գա իշխանության և մտքի աշխատանքով փրկի Հայաստանը, այն անխուսափելի ու վերջնական կործանումից, դեպի ուր տանում է միջնակարգ կրթություն ունեցող Նիկոլ Փաշինյանն ու իր «ՔԱղաՔԱԿԱՆ թիմը»՝ կորսված հայրենիք, 5000 և ավել զոհված երիտասարդներ, մի ամբողջ խեղված սերունդ, տապալված տնտեսություն, համարյա ոչնչացված և վարկաբեկված բանակ, խեղված պատմություն, խլված արժանապատվություն…
Գրել էհոգեբան Միհրդատ Մադաթյանը