09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

«Արցախի ԱԺ պատգամավորի կինն ամուսնուն հաղորդագրություն է գրել»

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Գրիգորյանի կինն ամուսնուն հաղորդագրություն է ուղարկել. -Կռիվը պրծնի, էլի ենք տղա ունենալու… Նաև հայ մոր հերոսածին տեսակի և անպարտելի ոգու շնորհիվ ենք ՀԱՂԹԵԼՈՒ»։

Օնիկ Գասպարյանին կշնորհվի գեներալ-գնդապետի, Արտակ Բուդաղյանին ու Արայիկ Հարությունյանին՝ գեներալ-մայորի կոչումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի,  ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի,  ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:

Թեժ մարտեր են ընթանում

Այս պահին թեժ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավարևելյան ուղղություններում, այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսվել է հրետանային ակտիվ կրակը։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ:

Շոկային տվյալներ։ Մեկ օրում 1371կորոնավիրուսի դեպք գրանցվել, 7 մահ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1371–ով և դարձել 59 995։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 519 մարդ, կատարվել է 336 111 թեստավորում, առողջացել են վարակվածներից 47 119–ը։ Գրանցվել է մահվան 1046 (+7) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է` 311։

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք: Պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը […]

Շատ թանկ է նստելու ․ Փաստ

Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու այդ երկրների վրա։ Մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ ունենալու հետ մեկտեղ՝ Ադրբեջանը ահռելի տնտեսական վնասներ է կրում։ Վերջին շրջանում ադրբեջանական նավթի գները սկսել են իջնել, եւ այստեղ խնդիրը չի վերաբերում միայն կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի արդյունքում էներգակիրների համաշխարհային գնանկմանը, որը շարունակում է նվազեցնել նավթ արդյունահանող երկրների […]

Աստված գլխատի քեզ ու իսպսռ արմատսխիլ անի ողջ ցեղիդ ու սերունդներիդ… ԻՍԿ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԵՐ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է…

Անիծյա՛լ լինես, Կայենի սերնդից ու Դանի ցեղից սերված ծպտված վիշապ, որ համակարգում ես մեր հայրենիքի հերոս պաշտպանների կոտորածը… Արյունարբու հրե՛շ, մեր հերոսների արյունը ձեռքերիդ է… Աստված գլխատի քեզ ու իսպսռ արմատսխիլ անի ողջ ցեղիդ ու սերունդներիդ… ԻՍԿ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԵՐ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է…   Գրում է  «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի […]

Թանկացել է միսը, ալկոհոլային խմիչքը, ծխախոտը, հացաբուլկեղենն ու ձավարեղենը․ Ժողովուրդ

Հայաստանում այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.8 տոկոս գնանկում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այն հիմնականում պայմանավորվել է մրգի՝ 9.9, եւ բանջարեղենի՝ 4.8 տոկոս գնանկումով: Օրաթերթը տեղեկեցավ, որ մրգի շուկայում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրված գնանկումը կազմել է 9.9 տոկոս: Օրինակ՝ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, էժանացել է ձուկը եւ ծովամթերքը, սուրճը, թեյը […]

Հայկական կողմը չի ընդունում առաջարկվող պայմանները։ Ո՞րն է պատերազմի դադարեցման ուղին․ Ժողովուրդ

Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմից 19 օր է անցել, սակայն հարցի կարգավորման քաղաքական տարբերակին հասնելու եզրերն այդպես էլ չեն երեւում: Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը, անդամ հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունը քայլեր են անում հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ, սակայն առնվազն այս փուլում պարզ է, որ ներկա պահին առկա լուծման տարբերակներին կոնֆլիկտի կողմերը չեն համաձայնում: Իսկ որո՞նք են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի