08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Փաշինյանն ու Ալիեւը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների արդյունքները

Փաստորեն, կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով հսկողության տակ վերցնելու Թուրքիայի ու Ադրբեջանի պլանները ձախողվել են․ Փաշինյան   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զուգահեռ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների արդյունքները։ 

Ինչ է պատրաստ զիջել Նիկոլ Փաշինյանը եւ ինչ կարմիր գծեր կան ղարաբաղյան հարցում

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկն արդեն խախտվել է։ Հայաստանը Ղարաբաղի հարցում մշտապես պատրաստ է եղել փոխզիջումների, բայց կան կարմիր գծեր, որոնք Հայաստանը երբեք չի անցնի։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զուգահեռ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։ Նրա […]

Հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող տեսանյութեր եւ լուսանկարներ են ձեռք բերվել

Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ եւ լուսանկարներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ եւ լուսանկարներ: […]

Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երեւանը․ Արարատ Միրզոյան

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը. հայրենիքն ու տունը չեն զիջվում, ոչ մի գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Էս պատերազմը նոր չի սկսվել։ Էս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։ Նպատակը տարածք պոկելը չի, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու […]

«Հորդորեք և պահանջեք ճանաչել ինքնորոշված Արցախի Հանրապետության անկախությունը, օր առաջ հաստատել հրադադար և կանգնեցնել սոսկալի ողբերգությունը․․․»․ Հրանուշ Հակոբյան

Սիրելի՛ հայրենակիցներ, տարբեր պետություններում ապրող թանկագի՛ն քույրեր և եղբայրներ, վտանգված է հող հայրենին, օրեր շարունակ վասն հայրենյաց կենաց-մահու պայքար են մղում հայ զինվորներն ու սպաները, իրենց հուժկու և դիպուկ հարվածներով կանխում են թշնամու առաջխաղացումը՝ դրսևորելով հերոսության և անձնազոհության հոգեցունց օրինակներ: Աշխարհասփյուռ հայությունը, մեկ բռունցք դարձած, զինվորագրվել է Հայոց բանակին, Արցախի պաշտպանության սուրբ գործին և աշխարհից […]

«Կապիտան Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտան Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը»։      

Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա

Աստծո ներկայության ու խնամքի ապացույցներ ենք հաճախ ուզում. Ստեփանակերտում հայտնաբերվել է 670 չպայթած ռումբ ու հրթիռ։ Օտար լրագրողներն են անգամ փաստում, որ Աստված պահապան է Հայ Ազգին և Արցախի բնակչությանը։ Այսօրվա ընթերցումից. “Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա: Անհավատների սերունդը կործանվեց, իսկ մեր փրկությունը նեղության ժամին քեզնից է գալու: 3 […]

Ստեփանակերտը հրթիռակոծվում է

Ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծում են Ստեփանակերտը, հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն։  Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ թիրախակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն են։   Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի