09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի». Էդվարդ Նալբանդյան

2008-2018 թթ․ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Sputnik Армения» գործակալությանը հոդված է տրամադրել իր պաշտոնավարման տարիներին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք թարգմանաբար։ Ադրբեջանը բանակցային գործընթացում տարիներ շարունակ զբաղեցրել է մաքսիմալիստական դիրքորոշում։ Կիսո՞ւմ էին արդյոք Բաքվի նման մոտեցումը ԵԱՀԿ Մինսկի համանախագահները։ Իհարկե ոչ։ «Բոլոր աշխատանքային փաստաթղթերը ենթադրել են հակամարտության փաթեթային լուծում» Համանախագահների առաջարկած […]

Ահաբեկիչների հետ համագործակցության ճանապարհն Ադրբեջանը բացել է դեռ 1992-ին և այսօր էլ շարունակում է. Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական ալյանսը փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը՝ հավաստիացնելով, որ հակամարտության գոտում վարձկաններ չկան, չեն թիրաավորվում եկեղեցիներն ու քաղաքացիական օբյեկտները: Սակայն Ֆրանսիայի նախագահը, ռուսական կողմը և անգամ՝ ԱՄՆ պետքարտուղարը, վարձկանների ներգրավման համար քննադատեցին Թուրքիային, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը: Բանախոսն ընդգծեց՝ ահաբեկիչների հետ համագործակցության ճանապարհն Ադրբեջանը բացել է դեռ 1992 թվականին […]

Քիչ առաջ խոցվել է հակառակորդի հերթական ՍՈՒ-25 ինքնաթիռը

Մեր զորքերը հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Քիչ առաջ տեղեկատվություն ստացանք, որ հակառակորդի հերթական ՍՈՒ-25 ինքնաթիռ է խոցվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը: Ինչ վերաբերում է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներին, ապա դրանք, բանախոսի հավաստմամբ, Ադրբեջանում հայտնվել են դեռևս հուլիս ամսվանից: «Դրանք ակտիվ ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել ՀՀ […]

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է, այսօր ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։  Բելառուսի նախագահի հետ հանդիպումից հետո նա նշել է, որ քննարկվել է ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։  Ըստ Զասի՝ քննարկվել է ՀԱՊԿ տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, Ղրղզստանում և Բելառուսում։  «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ակտիվ քննարկում է […]

Թուրքիան հրաժարվում է տրամադրել իր օդային տարածքը՝ դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար. Երևանը դիմել է EUROCONTROL-ին

Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար: Ավիաչվերթի չեղարկման մասին «Քաթար էյրվեյզը» Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տեղեկացրել է հոկտեմբերի 14-ին: Օդանավը պետք է անցներ […]

«Ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնևի, Երևանի և Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքան մաղի միջով»․․․». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրում է․ «Կա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջեւ։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։ ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջեւ։ Դա ուղղակի անհնար է։ […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է նահատակված 49 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Դադոյան Ալբերտ Հովհաննեսի, ծնվ. 2000թ. Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2002թ. Քաղաքացիական Գրիգորյան Էդուարդ Ալիկի, ծնվ. 1996թ. Նալբանդյան Արմեն Մխիթարի, ծնվ. 1990թ. Խաչատրյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ. Հակոբյան Դավիթ Սամվելի, ծնվ. 2001թ. Ավագիմյան Արշակ Վազգենի, ծնվ. 1990թ. Սարգսյան Լևոն Գարեգինի, ծնվ. 1986թ. Ռուստամյան Սաշիկ Արմենի, ծնվ. 1994թ. Գրիգորյան Կամո […]

ՀՀ տարածքում թշնամու անօդաչու սարքի հարվածից 2 զինծառայող է զոհվել

Հոկտեմբերի 14-ին խախտելով հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների կողմից համատեղ ընդունված համաձայնությունը՝ ադրբեջանական զինված ուժերը հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախային հարված են հասցրել ՀՀ տարածքում, Վարդենիսի տարածաշրջանի Շատվան համայնքին հարակից տարածքում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային: Իրականացված հարվածների հետևանքով զոհվել է երկու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի