Փաշինյանի թիմն այսօր ի վիճակի չէ լուծելու հայ ժողովրդի կենսական խնդիրները. Արա Աբրահամյան /տեսանյութ/
Mediaport-ի տեղեկություններով՝ երեկ առավոտյան շտապ Մոսկվա են կանչվել Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ու ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը։ Վերջին 28 օրերի ընթացքում սա արդեն Արմեն Աբազյանի 3-րդ այցն է Մոսկվա։
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դառը խրատ Վերանայելով Հայոց պատմությունը հասկանում ես, որ դարեր ի վեր Հայ ժողովուրդը երբեք իր ընտրած ճանապարհից չի շեղվել, դա է՝ առանց պետության ու պետականության ապրելը, ուրիշի լծի տակ ծվարած: 1988-1994 թթ. Հայ Ազգի մի խումբ նվիրյալ հայորդիներ որոշեցին այդ կարծրատիպը կոտրել և տանել ժողովրդին պետություն ու պետականություն […]
‼️ ՀՐԱՏԱՊ. Սյունիքի մարզի Որոտան համայնքում տեղադրվել է «Добро пожаловать в Азербайджан» ցուցանակ: Մանրամասները՝ քիչ անց։ Այս մասին հայտնում է Mediaport-ը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է դեկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպման և քննարկումների թեմաների մասին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք շատ ոլորտներում, նույնիսկ եթե մեր հայացքներն ինչ-որ հարցերի շուրջ տարբեր են։ Մենք տարբեր հայացքներ ունենք Սիրիայում, բայց մեր համագործակցությունը, որը սկսվել է Աստանայի գործընթացի շնորհիվ, շարունակվում է։ […]
Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան, այս մասին հաղորդում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն: Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է», – նշել է Ավինյանը
Փաշինյանն ուզում է պատերազմի արդյունքներն օրինականացնել ժողովրդի ձեռքով։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ արտահերթ ընտրությունները հարկավոր են միայն Նիկոլ Փաշինյանին՝ իշխանությունը պահպանելու համար։ «Հիմա ընտրության վա՞խտն ա, թուրքը հասել ա Սևան։ Նիկոլի հետ ընտրությունների գնալու չկա, բանակցելու չկա»,- ասել է նա։ ՀՀԿ փոխնախագահը նկատել է, որ […]
























