08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Կեղծ արժեքներով մեր գլուխները հարդուկողները այլևս երբե՛ք մեր վստահությունը չեն վայելելու, երբե՛ք. Ռուբեն Մելիքյան

ՄԱԿ-ի գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան մոտ հայ ժողովուրդը ցույց է տալիս, որ կեղծ արժեքներով մեր գլուխները հարդուկողները այլևս երբե՛ք մեր վստահությունը չեն վայելելու։ Երբե՛ք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը: ՄԱԿ-ի գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան մոտ հայ ժողովուրդը ցույց է տալիս, որ կեղծ արժեքներով մեր գլուխները հարդուկողները […]

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին: «Իր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։ Զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են, մյուս կողմի բացատրությունները լսել են։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու»,- ասել է Խաթիբզադեն։ Հայտնի է, […]

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեց

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեց, լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։ «Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք պետք է ներկայացվեն», – ասաց փաստաբանը։ Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ […]

«Վարձկանի ձեր կոդն այլ հանձնառության է լծված». Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Դաշնակցական եմ արդեն երեսուն տարի և հպարտ եմ: Հպարտ եմ, որ այս օրերին մեր պաշտպանության բանակի կողքին, պատերազմի առաջին իսկ օրից, կենաց մահու կռիվ է մղում Դաշնակցության վաշտը, և այդ վաշտում նաև մեր ղեկավար մարմնի անդամներ կան: Հպարտ եմ, բոլորի պես անասելի դառնացած ու միաժամանակ պարտք […]

Եթե հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք. Փարիզի քաղաքապետ

Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, ապա պետք չէ հապաղել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Փարիզի քաղաքապետը պատասխանել է հարցին, թե ինչպես է գնահատում 22 պատգամավորներից բաղկացած խմբի կողմից Ֆրանսիայի խորհրդարանին ուղղված՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին դիմումը: «Ես, բնականաբար, հասկանում եմ […]

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Երևանում Հունաստանի ԱԳ նախարարի հնչեցրած հայտարարություններին

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է նախօրեին Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Աքսոյը նշել է, որ Հայաստան կատարած այցի ժամանակ Հունաստանի արգործնախարարի՝ Թուրքիայի վերաբերյալ հնչեցրած խոսքերը և «պնդումները» նոր ապացույցն են այն բանի, որ […]

«Այսօր ընդունել եմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը». Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր ընդունել եմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը: Գերմանական այս կուսակցության հետ համագործակցում ենք արդեն հինգ տարի: Կարծում եմ՝ պատերազմական այս ծանր օրերին իրենց նախաձեռնությամբ Արցախում գտնվելու փաստը վկայում է այդ համագործակցության արդյունավետության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված […]

«Ես կամավորագրվում եմ…»․ Սրբուհի Գրիգորյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի քաղաքացիներ, գիտեք, որ պատրաստակամություն եմ հայտնել գնալ ճակատ: Դա անելու բազմաթիվ պատճառներ ունեմ… Արդեն ժամանակն է: Քիչ առաջ կապվեցի պատասխանատուների հետ: Վաղը կլինեմ մեր զինկոմիսարիատում: Դրանից հետո թող պատասխանատուները որոշեն իմ անելիքը… Ես կամավորագրվում եմ… Պատերազմը կարճացնում են Զինվորները… Սիրում եմ բոլորիդ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի