08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՂ ողջ տարածքն ականազերծելու համար կպահանջվի 15-20 տարի․ Սամվել Մեսրոպյան

ԼՂ ականազերծման հումանիտար կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը РИА Новости-ի հետ զրույցում նշել է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի ականապատման աստիճանը շարունակում է բարձր մնալ:

«Ականների պատճառով տարածքի աղտոտման աստիճանը շատ բարձր է: Սեպտեմբերի 27-ից ի վեր՝ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում մենք հայտնաբերել և վնասազերծել ենք մոտ 30-40 հազար չպայթած զինամթերք»,- ռուսական լրատվամիջոցին ասել է Սամվել Մեսրոպյանը:

Նա շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր ԼՂ տարածքում զինամթերքի որոնման աշխատանքների ընթացքում ականազերծող թիմը նույնիսկ բախվել է այնպիսի պայթուցիկ առարկաների, որոնք 1990-ականների սկզբին տեղի ունեցած առաջին ղարաբաղյան պատերազմից են մնացել:

«Որպեսզի ականազերծենք ողջ տարածքը, մեզնից կպահանջվի 15-20 տարի, եթե ոչ ավելի շատ»,- նշել է նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ