08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Առջևում՝ Տավուշի սահմանամերձ մի շարք տարածքների հանձնման-ընդունման արարողություններն են. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատկերացնո՞ւմ եք, թե որքա՞ն  տարածք էին ազատագրել ու պահել նախկին Նախագահները, որ այս վարչապետ կոչվածն, արդեն չորրորդ ամիսն է՝ 5000-ից ավելի զոհերով, անհետ կորածներով, գերիներով, վիրավորներով, բանակի հիմնական սպառազինությունը վարի տալով, ընդդիմության հետ կռիվ տալով, GPS-ով հանձնում-ընդունում է անում, ու դեռ չի ավարտել։ 

 
Իսկ բանակի և մյուս ուժային կառույցների ղեկավարությունն ապահովում է Նիկոլի դավաճանական գործարքների իրագործումը։
Առջևում՝ Տավուշի սահմանամերձ  մի շարք տարածքների հանձնման-ընդունման արարողություններն են։ 
 
Ես չեմ զարմանա, եթե Նիկոլն ապագայում դատական հայց ներկայացնի ՀՀ և Արցախի նախկին իշխանությունների դեմ՝ «բարեկամ ադրբեջանի տարածքներն ապօրինի օկուպացնելու համար» հոդվածով։ Սա բոսյակների, տականքների, գործակալների ու աբիժնիկների գլուխ բարձրացրած Հայաստանն է, այստեղ ամեն ինչ հնարավոր է։
 
Երջանկահիշատակ Վազգեն Սարգսյան, Աստված հոգիդ լուսավորի»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ