Մենք հարկերը վճարում ենք, որ դուք գնաք միլաններում, հունաստաններում ման գաք․ Բագրատ Սրբազան /Տեսանյութ/

Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Ադրբեջանի ղեկավարությունն սկսել է ապամոնտաժել Ստեփանակերտի բնակելի շենքերը։ Դատելով տարածված կադրերից՝ մայիսի սկզբին քանդել են մի ամբողջ թաղամաս և քաղաքային ավտոկայանը»։
Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին համազգային հնգօրյա սուգ է հայտարարել։ Երեկ տասնյակ հազարավոր սգավորները հավաքվել էին Թավրիզում՝ Ռաիսիի հրաժեշտի երթի համար։ Հունիսի 28-ին հաջորդ նախագահին ընտրելու համար ընտրություններ կանցկացվեն։ Մանրամասները՝ կից տեսանյութում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Իրանի Իսլամական Հանրապետություն: «Ներկա եմ գտնվելու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի եւ ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը»,-գրել է նա:
Վրեժխնդրություն, սուտ և անտեղյակություն․ այսպես է եկեղեցին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը։ Սիմոնյանն ասել էր, թե պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։ «Խնդրո առարկա անձը, փաստորեն, մրցանակակիր լինելով թքելու մեջ, անխոցելի է նաև պոռոտախոսության գործում և առավել անմրցելի՝ անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում՝ գեթ պետք է փորձել դրանից […]
Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Շարժումը լավ ալիքի վրա է. թակում է դռները, որոնք հերթով բացվում են։ Ժամանակի ու համբերության խնդիր է միայն, հերթով բոլորը ներսից բացվելու են։ Մարդիկ հոգնել են այսօրվա վիճակից։ Մարդիկ ուզում են լսել մարդու խոսք՝ կարեկից, մտահոգ, կիրթ, և այդ առաքելությունը փայլուն կատարում է Բագրատ Սրբազանը։ Մարդիկ ուզում են լսել […]
Միջազգային պրակտիկայում կրոնական կազմակերպությունների, այդ թվում՝ եկեղեցու հարկման թեման ժամանակ առ ժամանակ աշխույժ քննարկման առարկա է դառնում ինչպես հանրային կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ: Եվ գրեթե միշտ նման քննարկումներ տեղի են ունենում պետություն-եկեղեցի առճակատումների ժամանակ: Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: Նա, մասնավորապեսմ, նշել է. «Այսօր երկրի բարձր ամբիոնից Հայ առաքելական եկեղեցին […]
Երեւանի Հանրապետության հրապարակում 01․05․2018թ․, ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: 21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, […]
ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանն անցյալ շաբաթ արձակել է արբանյակ, որը, իր կարծիքով, կարող է հարձակվել այլ նման տեսակների վրա: «Ռուսաստանը արբանյակ է ուղարկել Երկրի ցածր ուղեծիր, որը, մեր կարծիքով, հակատիեզերական զենք է», – երեքշաբթի երեկոյան ասել է Պենտագոնի խոսնակ Բրիգ Փեթ Ռայդերը: Այն գտնվում էր «նույն ուղեծրի վրա», ինչ ԱՄՆ կառավարության արբանյակը, ասաց նա՝ […]