Որոնք են ԱՄՆ նորընտիր նախագահի առաջին վճռական քայլերը /Տեսանյութ/
Թրամփը ներում է շնորհել Կապիտոլիումի անկարգությունների պատճառով ձերբակալված 1600 մարդկանց և ցանկանում է դուրս գալ Փարիզի կլիմայի համաձայնագրից:
Ակնկալվում է, որ շատ բանտարկյալներ ազատ կարձակվեն ժամերի ընթացքում
«Ամերիկայի ոսկե դարը սկսվում է հենց հիմա»,- ասել է Թրամփը իր երդմնակալության խոսքում՝ հավելելով, որ ինքը կլինի «խաղաղարար և միավորող»։
Միաժամանակ նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնն ստանձնելուց հետո ստորագրել է հրամանագիր 90 օրով այլ երկրներին օգնության ծրագրերը դադարեցնելու մասին:
Assocoated Press-ի փոխանցմամբ՝ նշված ժամկետում կիրականացվի վերանայում՝ պարզելու համար, թե արդյոք աջակցության տրամադրումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։
«Միացյալ Նահանգներից ոչ մի այլ արտաքին օգնություն չի տրամադրվի այն կերպ, որպեսզի այն լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել է Թրամփը:
Ֆինանսական եւ այլ օգնության ընդհանուր գումարը, որը Միացյալ Նահանգները տրամադրում է տարբեր երկրներին, ընդհանուր առմամբ կազմում է ամերիկյան բյուջեի 1 տոկոսից ոչ ավելին։
Սակայն կան բացառություններ, օրինակ՝ ռազմական օգնությունն Ուկրաինային։
Պետդեպարտամենտի վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից Կիեւին աջակցելու համար հատկացվել է գրեթե 66 մլրդ դոլար, իսկ 2014-ից՝ մոտ 70 մլրդ դոլար։
ԱՄՆ օգնության մյուս խոշոր հասցեատերերն են Իսրայելը (տարեկան 3,3 մլրդ դոլար), Եգիպտոսը (1,5 մլրդ դոլար) եւ Հորդանանը (1,7 մլրդ դոլար):
Մինչ այդ պետքարտուղարի պաշտոնում նշանակված Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներին ասել էր,
որ «յուրաքանչյուր դոլար, որը մենք ծախսում ենք, յուրաքանչյուր ծրագիր, որը մենք ֆինանսավորում ենք», պետք է պատասխանի երեք հարցի.
«Արդյո՞ք դա Ամերիկան ավելի անվտանգ է դարձնում: Արդյո՞ք դա ավելի ուժեղ է դարձնում Ամերիկան: Արդյո՞ք դա Ամերիկան դարձնում է ավելի բարգավաճ»:
«Առաջին հերթին ես համազգային արտակարգ դրություն եմ հայտարարում մեր հարավային սահմանին։
ԱՄՆ բոլոր անօրինական ներթափանցումները կդադարեն, և կսկսվի միլիոնավոր հանցագործ տարրերի վերադարձն այնտեղ, որտեղից նրանք եկել են:
«Ես զորքեր կուղարկեմ մեր հարավային սահման՝ հետ մղելու մեր երկիր այս ներխուժումը, որն իսկական աղետ է դարձել», – հավելել է Թրամփը։
Նա հայտարարել է կարտելներն «ահաբեկչական կազմակերպություններ» հռչակելու մասին հրամանագիր ստորագրելու մտադրության մասին։
Golosameriki-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի կինոաստղեր Սիլվեստր Ստալոնեին, Մել Գիբսոնին և Ջոն Վոյթին նշանակել է Հոլիվուդում հատուկ դեսպաններ՝
նպատակ ունենալով ժամանացի ոլորտը դարձնել «ավելի ուժեղ, քան երբևէ»:
Օսկարակիր դերասանները Հոլիվուդում առանձնանում են, քանի որ նրանց հայացքները տարբերվում են գործընկերների մեծ մասի տեսակետներից:
Վերջիններս ավանդաբար աջակցում են Դեմոկրատական կուսակցությանը, մինչդեռ Թրամփի ընտրած եռյակն ավելի պահպանողական հայացքներ ունի:
«Ինձ համար պատիվ է հայտարարել, որ Ջոն Վոյթը, Մել Գիբսոնը և Սիլվեստր Ստալոնեն կծառայեն որպես հատուկ դեսպաններ խնդրահարույց Հոլիվուդում:
Նրանք կլինեն իմ հատուկ ներկայացուցիչները, որպեսզի վերադարձնեն Հոլիվուդը, որը վերջին չորս տարիների ընթացքում շատ բիզնեսներ է կորցրել օտարերկրյա մրցակիցների պատճառով:
Այս 3 անհավանական տաղանդավոր մարդիկ կլինեն իմ աչքերն ու ականջները, և ես կանեմ այն, ինչ նրանք առաջարկեն: Կսկսվի Հոլիվուդի ոսկե դարը», – գրել է Թրամփը իր Truth Social հարթակում:
Մանրամասները՝ կից տեսանյութում: