24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

5000 ահաբեկիչ է տեղակայվել Ջաբրայիլում։ 2021թ․-ին ռազմական ագրեսիա կսկսվի Իրանի դեմ /տեսանյութ/

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի դեմ, շատ արագ տեղափոխվելու է Իրանի տարածք։ «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ փոխանցելով իրանցի գործընկերների  ասածը, թե Հայաստանին պատերազմի ընթացքում բազմիցս օգնություն է առաջարկվել, սակայն Երեւանը մերժել է։ Հոխիկյանի խոսքով՝ ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալով Մերձավորարեւելյան տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվում։ Ըստ այդմ՝ […]

Գտնվել է ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին

Օրեր առաջ Պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին հայտնաբերվել է։ Այս մասին  զրույցում հայտնել է Գուրգեն Վարդանյանի փաստաբանը՝ Կարեն Ստեփանյանը։ Անհետ կորած Գոռ Վարդանյանի ծնողները դեռ դեկտեմբերին էին ԴՆԹ անալիզ հանձնել, սակայն միայն անցյալ շաբաթ՝ հունվարի 15-ին է պարզվել, որ գտնված դին նրանց որդունն է։  Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել […]

Սեյրան Օհանյանը արտասովոր լուսանկար է հրապարակել

«Ամենամեծ հայտնագործությունը, որ կարող ես անել քեզ համար, այն գիտակցումն է, որ ի վիճակի ես անելու այն, ինչի մասին մտածում էիր, թե դա գերազանցում է քո ուժերը․․․»,- գրել է Սեյրան Օհանյանը կից հրապարակելով լուսանկար։

Շուշին՝ թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք

Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը 2022 թվականին, ամենայն հավանականությամբ, կլինի Շուշին: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեսազանգի ընթացքում առաջարկել է 2022 թվականին Շուշին հռչակել իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք և կազմակերպել բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Հիշեցնենք, որ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից ու Շուշին թշնամուն հանձնելուց հետո […]

Երևանի 10 վարչական շրջաններում կհանվեն «կարմիր գծերը»․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից  առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենքի նախագիծն ընդունվեց 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով: «Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես […]

Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում է պահանջում

 Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում է պահանջում։ Մասնավորապես՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ «Հայաստանի կողմից 30 տարվա օկուպացիայի արդյունքում» խախտվել են իր հազարավոր քաղաքացիների կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի, հավատի և բազմաթիվ այլ իրավունքներ։ Դիմումում ներառված է նաև Ադրբեջանի պահանջներն ուղղված հայկական կողմին, որոնք վերաբերում են […]

Իշխան Սաղաթելյանը մերժել է Արայիկ Հարությունյանին․ Առավոտ

Վերջին երկու օրերին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Արցախում հանդիպել է արտգործնախարար Դավիթ Բաբայանի, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, հասարակական֊քաղաքական տարբեր շրջանների, ինչպես նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Թերթի տեղեկություններով՝ Իշխան Սաղաթելյանի հետ ցանկացել է հանդիպել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, սակայն Իշխան Սաղաթելյանը մերժել է՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական համախոհի […]

Հայաստանը` իր տարածքներով Թուրքիան դիտարկում է` որպես պանթուրքական ծրագրի գոտի․ գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշով

«Միամիտներն են միայն կարծում, թե Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են խաղաղության Հայաստանի հետ։ Թուրքիան քարտեզում չի տեսնում Հայաստանը` որպես առանձին երկիր։ Հայաստանը` իր տարածքներով Թուրքիան դիտարկում է` որպես պանթուրքական ծրագրի գոտի։ … Հայաստան-Ռուսաստան սովորական հարաբերությունները պետք է փոխարինվեն նոր որակի հարաբերություններով, նոր միությամբ` հիմնված նախկին Խորհրդային ժառանգության վրա։ Առանց դրա անհնար է հաղթահարել թուրքական վտանգը»,-նշել […]

Ինչի՞ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, որ խոսում է բաց սահմանների մասին․ՌԴ ԶՈՒ հետախուզության ГРУ գնդապետ

«Ինչի՞ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, որ խոսում է բաց սահմանների մասին։ Ո՞նց կարելի է կուրորեն հավատալ Թուրքիային և Ադրբեջանին։ Ուրեմն` նրանք սկզբից կարճ ժամանակով բացելու են Հայաստանի հետ սահմանները, վերցնելու են Մեղրիի միջանցքը, ապա փակելու են սահմանները։ Իսկ Հայաստանը այլևս որպես հակաքայլ չի կարողանալու անել, փակել Մեղրիի միջանցքը, քանի որ այդ միջանցքը լինելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի