09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մեր բանակը նորից վեր է հառնելու, ամուր սեղմելու է իր բռունցքն ու ցույց է տալու աշխարհին իր ուժը. Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բանակի օրվա առթիվ հանդես է եկել ուղրեձո, որտեղ ասվում է. «Հայո՛ց բանակ, տոնդ շնորհավոր: Այսօր չեմ խոսելու ցավի ու կորստի մասին։ Չեմ խոսելու պարտության, նենգության ու դավաճանության մասին։ Այսօր ասելու եմ, որ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան շարունակելու են լինել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության, արժանապատվության, […]

Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձը. «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Հայոց բանակը մեր պետականության բացառիկ խորհրդանիշ է, պետության անկախության ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգության գլխավոր երաշխավորը: Այն մեր ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները հանուն մեր հայրենիքի հզորացման, մեր երեխաների վառ ապագայի: Բայց դրա համար մենք […]

Ձերբակալվել է Վահան Բադասյանը

Ձերբակալվել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից հրամանատար Վահան Բադասյանը քիչ առաջ Եռաբլուրում արած հայտարարության համար։ Հիշեցնենք, Բադասյանը պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել։ Ազատամարտիկ Վահան Բադասյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է. «Նիկոլ Փաշինանին պետք է հեռացնենք ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև որպես թշնամի։ Ի՞նչ ճանապարհով,տարբեր, ընդհուպ, ֆիզիկապես հեռացնելը։ Թշնամուն […]

Նրանք չգիտեն, որ Ղազանչեցոցի գլխին հիմա ադրբեջանական դրոշն է ծածանվում

Այսօր 19 տարեկան Արեգի տոնն է, որը Շուշիում զոհված եղբոր դին հանելիս ինքն էլ է զոհվել։ Իրենք չգիտեն, որ Ղազանչեցոցի գլխին հիմա ադրբեջանական դրոշն է ծածանվում։   Այսօր 18 տարեկան Սաքոյի տոնն է, որը հավատացած էր՝ հաղթելու ենք, մորն ասած վերջին խոսքերն էին՝ “մամ ջան, կպած առաջ ենք գնում, չմտածես”, ու ինքը հաղթած էլ զոհվեց՝ […]

Սա է մեր հայրենիքի հարատևության ճանապարհը. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մեր հաղթանակած բանակի հրամանատարների շնորհիվ այսօրը նորից լիաթոք նշելու ենք։ Նրանք մեզ կօգնեն ուղղել մեր մեջքը, ամրանալ ու պայքարել։   Փառք ձեզ մեր հերոս նահատակներ։ Ձեր սուրբ արյունը հանուն մեր սուրբ հայրենիքի։ Սա է մեր հայրենիքի հարատևության ճանապարհը։   Շնորհավոր տոնդ հայոց բանակ։   Միասին ենք անցնելու […]

«ՎԵՏՕ»–ն գլխավոր դատախազից պահանջում է քրգործ հարուցել Դանիել Իոաննիսյանի հայտարարության վերաբերյալ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ «ՎԵՏՕ»–ի տարածած հաղորդագրությունում ասվում է․  «Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսից վարձատրվող Դանիել Իոաննիսյանը 27.01.2021 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում նշել է, որ տիրապետում է տեղեկատվության այն մասին, որ Հայկական բանակի գեներալները կաշառքով են ստացել իրենց գեներալական կոչումները:  Հաշվի առնելով խնդրի […]

Կորչի՛ «թուրքական շների» ոհմակը Հայաստանում

ՀՀ պաշտպանության նախկին նխարար Սեյրան Օհանյանը գրառում է արել, որտեղ նշել է. «ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՈՉՆԱԿ Զոհված հերոս նահատակների անունով երդվում ենք՝ թույլ չտա՛լ հայոց պետականության անկումը։ ՉԵ՛ՆՔ ԹՈՂՆԻ։ Կորչի՛ «թուրքական շների» ոհմակը Հայաստանում։ Ովքեր համաձայն են, ՄԻԱՑԵ՛Ք։      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի