24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պաշտպանության նորանշանակ փոխնախարարը ՌԴ-ում ՀՀ դեսպան եղած ժամանակ ՌԴ իրավապահների կողմից բռնվել է՝ վերարկուի բարձիկների մեջ մաքսանենգ ադամանդ տեղափոխելիս

Քաղաքագետ Մանուկ Սուքիասյանը ցնցող փաստեր է հրապարակել Պաշտպանության նորանշանակ փոխնախարար Սուրեն Սահակյանի մասին: «Ռուսաստանում դեսպան Սահակյանը ՌԴ իրավապահների կողմից բռնվել է մաքսանենգ ապրանք տեղափոխելիս, խոսվում էր վերարկուի բարձիկների մեջ ադամանդ տեղափոխելու մասին։ ՀՀ֊ն չխայտառակելու համար իշխանությունները բավարարվեցին նրա պաշտոնանկությամբ ու ուղղակի վռնդեցին դիվանագիտական համակարգից»:

Պատրոն Դավոյի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու մեղադրանքով /տեսանյութ/

Պատերազմի ժամանակ հրամանատարական գաղտնի շտաբում գտնված Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու մեղադրանքով Նշենք, որ Պատրոն Դավոն Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկերն է և Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո մենաշնորհային դիրք է ստացել Հայաստան զենքի մատակարարման գործում: Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը դեռևս […]

Ճանապարհային ոստիկանների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես հետաձգվեց

Ճանապարհային ոստիկանների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես հետաձգվեց մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը։ Մինչ այդ տուգանային միավորը վարորդից հանվելու է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրվող խախտումների պարագայում։

«Այն, ինչ կատարվեց, սարսափելի էր». Յուրի Խաչատուրովին վրդովվեցնում է, որ պատերազմի մեղավորներն ուզում են իրենց բանտ նստեցնել

Նա նշեց, թե մարդիկ, որոնք նպաստում են այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու են այս ամենի համար՝ հողերի կորստի համար, զոհերի, անհետ կորածների համար, կամա թե ակամա, նպաստել են այդ ամեն ինչին։ «Սա իմ համոզմունքն է ու այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ, ներառյալ՝ այս դատական նիստին», – ասաց Քոչարյանը։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն էլ իր […]

Նեղությունների, դժվարությունների և փորձությունների մեջ աղոթեցեք այս զորավոր սաղմոսի բառերով

Նեղությունների, դժվարությունների և փորձությունների մեջ աղոթեցեք այս զորավոր սաղմոսի բառերով, և hույսի Աստված ձեզ կլցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք։   Օրհնաբանում է քեզ Տե՛ր, իմ հոգին. Պիտի օրհնաբանեմ քեզ Տե՛ր, իմ կյանքում, Սաղմոս պիտի երգեմ քեզ, Տե՛ր իմ Աստված, քանի կամ։ Հույս չեմ դնում իշխանների՝ մարդկանց որդիների վրա, որովհետև […]

Շուշին հանձնողներից մեկը դու ես․ վիճաբանություն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և դատախազի միջև /տեսանյութ/

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին վիճաբանություն ծագեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև։   «Շուշին հանձնողներից մեկը դու ես»,- պաշտպանական կողմից ասացին դատախազին, ինչից հոտե հնչեցին փոխադարձ վիրավորանքներ։ Մանրամասն՝ տեսանյութում։

Յուրի Խաչատուրովի պաշտպանը Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա». դատավորը թույլ չտվեց՝ խոսքը շարունակի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուորվի փաստաբան Միհրան Պողոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա»։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ թույլ չի տալիս Պողոսյանը շարունակի խոսքը։ Դատարանը սանկցիա կիրառեց Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ. միջնորդությունը ներկայացրեց […]

Եթե Գուրգեն Արսենյան-Գևորգ Գորգիսյան երեկվա բանավեճի պես են պատրաստվելու արտահերթին, ուրեմն վայն եկել է տարել «Լուսավոր Հայաստանին». Հայկ Մամիջանյան

«Հանրապետական» կուսակցության Երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն այլևս Հայաստանում իշխանություն չունի, հետևաբար՝ չի՛ կարող մտածել արտահերթ ընտություններ անցկացնելու մասին, էլ ուր մնաց, թե՝ քարոզարշավ իրականացնելու, որովհետև անգամ Սյունիք չի կարողանում գնալ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին և իշխանությունների՝ ամեն գնով արտահերթ ընտրություններ անցկացնելու ցանկությանը, ասաց Հայկ Մամիջանյանը՝ […]

«Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի»․ Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է և ի վիճակի չէ կատարել այն խնդիրները որոնք անհրաժեշտ են այս ծանրագույն ճգնաժամային պայմաններում, այն է՝ պահպանել երկրի ամբողջականությունը, ապահովել անվտանգությունը և գործուն քայլերով ժողովրդին հուսադրելով տանել զարգացման ճանապարհով։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի