07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիան մտադիր է ընդլայնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ համագործակցությունը

Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ համագործակցությունն ընդլայնել՝ «3 + 3» ձեւաչափի հասցնելով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք պետք է աջակցենք կրակի դադարեցման պահպանմանը: Այնպես որ, ծրագրում ենք համագործակցել այդ ուղղությամբ՝ «3+3» ձևաչափով (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա)»,-ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զարիֆը այցով եղել է Հայաստանում, Ադրբեջանում և ՌԴ-ում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ