08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պետական համակարգում մի մարդ չի գտնվել, որ հայտնի Արցախի հերոսի զոհվելու մասին․ Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Պատերազմի 8րդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում։ Այդ մասին հայտնելու համար իրեն դիրքերից բերեցին հրամանատարական կետ, որտեղից հեռախոսով խոսեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հիշում եք այդ օրերի համազգային ոգևորությունն ու #հաղթելուենք տրամադրությունները։ Իրեն ու ևս չորս հոգու […]

Հայտնաբերվել է զոհված 14 զինվորի աճյուն, ևս 1 աճյուն փոխանցել է ադրբեջանական կողմը․ ԱԻՊԾ

Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությունից: Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական […]

Նիկոլ Փաշինյանի դժգույն ապագան. 168.am

168.am-ը գրում է․ «Մենք անհատապաշտ հասարակություն ենք՝ անհատին անմոռաց երկրպագող ու նույնքան անհուսորեն ատող հասարակություն։ Մենք ապրում ենք հերոսների ու հակահերոսների աշխարհում, մեր կերտած աշխարհում, որտեղ կան մարդիկ, անհատներ, կուռքեր ու հակակուռքեր և չկան գաղափարներ, մտքեր ու համակարգեր։ Սա խորքային խնդիր է և պայմանավորված է նաև պետություն, պետականություն ու դրանց համապատասխան ավանդույթներ չունենալու իրողությամբ։ Նաև […]

Նիկոլ Փաշինյան․ անամոթը

168.am-ը գրում է. Ցանկացած իշխանության որակը պայմանավորված է ոչ միայն քաղաքական ու կառավարչական գործոններով, այլ նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ մարդկային հատկանիշներով կամ դրանց բացակայությամբ։ Քաղաքականությունն ընդհանրապես լավ կամ վատ,արդյունավետ կամ անարդյունավետ է լինում այնքանով, որքանով կրում է մարդուն բնորոշ որակներ, քանի որ քաղաքականությունը գործունեության հումանիստական տեսակ է՝ դրանով զբաղվում են մարդիկ, և դրա նպատակը […]

Տապալված դիվանագիտության հարավասիական ուղղությունը․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «44 օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը ռազմական, քաղաքական և դիվանագիտական աջակցություն էր ստանում ոչ միայն Թուրքիայից, այլև Պակիստանից: Հաստատված տեղեկություններ չկան պակիստանյան զինվորականների՝ խորհրդատվական բնույթի ներգրավվածության մասին, այդուհանդերձ՝ դա նույնպես բացառել չի կարելի: Ընդհանրապես, Պակիստանը միակ պետությունն է, որ մեզ չի ճանաչում (Ս. Արաբիան մի փոքր այլ պատմություն է): Իսկ […]

Մարդիկ ձգտում են ամեն գնով հեռանալ երկրից․ «Հրապարակ»

«Զբոսաշրջային կազմակերպություններից մեկի տնօրենը, որն արդեն մոտ մեկ տարի է՝ փակել է ընկերությունը եւ տուրիստական խմբեր չի ուղարկում արտերկիր, ուշագրավ բան պատմեց մեզ։ Պատերազմից հետո իր նախկին հաճախորդներից օրական մեկ-երկու մարդ զանգում է իրեն եւ խնդրում-աղաչում՝ մի ճար անել, որ ինքը, զավակները, հարազատները կարողանան մի ձեւով արտերկիր ընկնել․ կարեւոր չէ, թե որ երկիր։ Առաջարկում են […]

Շարունակում են մնալ իշխանության և շարունակում են մեզ ստիպել ամեն օր պարտվել․ «Փաստ»

«Հունվարի 28-ին առաջին անգամ չգիտեի ոնց ասել «տոնդ շնորհավոր, Հայոց հաղթանակած բանակ»։ Ոչ, խնդիրն այն չէ, որ պատերազմում մեր բանակը, զինվորը պարտվել է։ Մեր պարտությունն այլ տեղում էր ու այլ պատճառներով։ Գեներալներ, զինվորներ, զորակոչված պահեստազորայիններ ու կադրային սպաներ, ի վերջո, տասնյակ հազարավոր մարդիկ իրենց պարտքը կատարել են ու շարունակում են կատարել։ Նրանք շարունակում են ծառայել […]

Քաղաքական ուժերը պետք է ձևակերպեն՝ կոնկրետ ո՞րն է ապագայի իրենց տեսլականը․ «Փաստ»

«Արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմի կրած պարտությունը լիովին նոր ներքաղաքական իրադրություն է ստեղծել երկրում։ Հանրային տրամադրություններում կտրուկ փոփոխություն է նկատվում, եւ երկիրը պարտության առաջնորդած իշխանությունները չունեն այն վստահությունն, ինչ ունեին պատերազմից առաջ։ Դե, 2018-ի մասին չենք խոսում, դա արդեն վաղուց «նախկին» է: Եվ այս իրավիճակում հասկանալի է, որ քաղաքական դաշտում ստատուս քվոն փոփոխության է ենթակա, […]

Իշխանությունը ռազմական դրության ռեժիմից հրաժարվելու փոխարեն կատարելագործում է օրենքը․ «Հրապարակ»

«Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ սահմանելու մասին օրենքի նախագիծ: Մասնավորապես․ «Հատուկ ռեժիմով սահմանվում են ռազմական դրություն հայտարարված տարածքներում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին […]

Գնում ենք աղքատության ցուցանիշների մեծացման ճանապարհով. «Փաստ»

«Մասնագետների համոզմամբ, ճգնաժամային իրավիճակը, որն ուղղակիորեն պայմանավորված էր կորոնավիրուսով, Արցախյան վերջին պատերազմով և ՀՀ իշխանությունների անպտուղ ու անբովանդակ գործունեությամբ (ոմանց կարծիքով՝ անգործությամբ), շարունակվում է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սոցիալտնտեսական։ Մեզ հետ զրույցում բազմաթիվ տնտեսագետներ քանիցս փաստել են, որ առկա իրավիճակը հանգեցնելու է ՀՀ-ում աղքատության շեմի կտրուկ բարձրացման։ Ավելին, նրանց կարծիքով, մենք ուղղակիորեն գնում ենք հենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի