15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիները շարունակում են տղերքի հեռախոսներից ու սոցցանցերից գրել, հույսեր ներշնչել մեր զինվորի անունից

«Մի ծանր բան պետք է գրեմ։ Փորձեմ խոսքեր գտնել։ Որպես զգուշացում մեր անհայտ կորած զինվորների ծնողներին, մոտիկներին։ Էդ տականքները մինչեւ հիմա շարունակում են տղերքի հեռախոսներից ու սոցցանցերից գրել, հույսեր ներշնչել։

Ամեն դեպքում իր ձեւով, տարբեր հնարքներ են փորձում։ Մեկ զինվորի անունից են գրեմ, մեկ այլ մարդու, մեկ զինվորի անունից ինչ-որ մի բան են լայքում ու հետո անջատվում օրերով, հետո նորից մի փոքր բան անում ու կորում։ Կամ մեկ այլ անձի անունից գրում, հույսեր տալիս ու էլի կորում։

Մինչեւ հիմա շարունակում են մարդկանց ցավ պատճառել։ Ամեն դեպքում աշխատում են ամենացավոտ բանին խփեն․ հույսին»։ Այս մասին գրում է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ