06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իրանում հարբած ու հանդիպումը տապալած Վահան Քերոբյանը Հայաստան վերադառնալիս սկանդալ է սարքել օդանավակայանում․ Հրապարակ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2 ամիս է, ինչ աշխատում է, բայց հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում։ 168.am-ը գրեց, որ նա Իրանում հարբել է և հաջորդ օրը չի կարողացել մասնակցել նախանշված հանդիպմանը։ Ավելի ուշ Իրանում ՀՀ դեսպանությունը հաստատեց տապալված հանդիպման փաստը: Հիմա էլ պարզվում է՝ սա Իրան կատարած այցի միակ սկանդալը չի եղել։ Թերթի փոխանցմամբ՝ Իրանից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նա հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել՝ տարածքում գործող մոտ մեկ տասնյակի հասնող լաբորատորիաներում։ Դեպուտատական սրահում գտնվողները զարմացել են նախարարի պահվածքից, թե ինչու է աղմուկ սարքում՝ հրաժարվելով կատարել կառավարության որոշումը, որի անդամ է նաեւ ինքը։ Քերոբյանը հրաժարվել է պատասխանել թերթի հարցերին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ