23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լենա Նազարյանի ամուսինը լուրջ տարաձայնություններ է ունեցել Փաշինյանի հետ․ Ժողովուրդ

օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է պաշտոնից ազատվել Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Նարեկ Բաբայանը՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը: Ըստ թերթի տեղեկությունների՝ Նարեկ Բաբայանը հեռանալուց առաջ լուրջ տարաձայնություն է ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Բանն այն է, որ վերջերս, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նիստ է տեղի ունեցել, եւ մի նախագծի փոփոխության հետ կապված հարց է քննարկվել, Նարեկ Բաբայանը հայտարա­րել է, թե այդպիսի փոփոխություն անելը կարող է իշխանությունների վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունենալ:

Նրա այդ նախադասությու­նից հետո Նիկոլ Փաշինյանը կոպիտ է արտահայտվել՝ ասելով, թե Բաբայանն արդեն երկուսուկես տարի է (նշանակվել է 2018 թ. հունիսի 11-ին- խմբ.)՝ զբաղեցնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, սակայն որեւէ դրական փոփոխություն չի կատարել, եւ անգամ տեսակետ արտահայտել, թե հենց այդպիսի երեւույթներն են բացասաբար ազ­դում իշխանության վարկանիշի վրա:

Եվ ահա, թերթի տեղեկություններով՝ այս միջադեպից հետո խորացել են հակասությունները, Նարեկ Բաբայանի հետ կապված դժգոհություններ են եղել, եւ այդ պատճառով էլ փորձել են գտնել մեկին, որը կարող է փոխարինել նրան: Եվ ահա, գտել են եւ նշանակել Արա­րատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին, որն աշխատանք չուներ: Նարեկ Բաբայանը, թերեւս, հազիվ թե երկար անգործ մնա։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ