03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստներն այս պահին. razm.info

razm.info. Սոցկայքերում ադրբեջանցի օգտատերերը ամբողջ գիշերվա ընթացքում տարածում էին օրվա ընթացքում սպանված զինծառայողների մասին տվյալները։ Այսպիսով, այս պահին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 27 կորուստ, մեկ կորստի՝ փոխգնդապետի մասին հայտնել էինք երեկ՝ ցերեկը։ Ընդհանուր ադրբեջանական բանակի հայտնի դարձած կորուստներն են․ փոխգնդապետ Շիրվանով Մեհման Միրազիզ օղլու (Mehman Mirəziz oğlu Şirvanov)։ Լենքորանի բնակիչ, 40 տարեկան; սպա Քազիմով Էմին Ֆարման […]

«Հայաստանի դիվանագիտության խնդիրներն են…». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին քաղաքական դաշտում հիմնականում ընդհանուր խաղաղարար եւ անհասցե հայտարարությունների տիրույթում Հայաստանի դիվանագիտության խնդիրներն են՝ 1. Կանգնեցնել ռազմական գործողությունները՝ մեզ համար նվազագույն ռազմա-քաղաքական նեգատիվի պարագայում։   2. Հարց բարձրացնել վերջին ռազմական գործողությունների մասով բարձր մակարդակի միջազգային հետաքննչական հանձնաժողովի ձեւավորման՝ հեռահար նպատակ ունենալով մշտադիտարկման մշտական մեխանիզմի ներդրումը։ 3. […]

Գիշերվա ընթացքում ունեցել ենք որոշակի առաջխաղացում․ Արայիկ Հարությունյան

Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ Արդեն երկրորդ օրն է շարունակում ենք ինտենսիվ կերպով գտնվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամասշտաբ գործողությունների մեջ: Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում: Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մարտական բարձր ոգու […]

Թշնամին Սմերչ է օգտագործել Արցախի ուղղությամբ /տեսանյութ/

Ադրբեջանը Սմերչ է օգտագործել Արցախի ուղղությամբ: Այս մասին գրել է Հայաստանի Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նաեւ տեսանյութ է տեղադրել, որտեղ երեւում է հողի մեջ խրված Սմերչի հրթիռի պոչամասը:  

Այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները

ՊԲ համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝ – 4 ուղղաթիռ, – 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, – 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, – 2 ինժեներական զրահատեխնիկա:

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել Արցախի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել

2020 թվականի սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան հերթական արկածախնդրության է դիմել Ադրբեջանը` հարձակվելով Արցախի և նրա խաղաղ բնակչության վրա։ Պահն է հերթական անգամ ազգովի համախմբվելու և արժանի հակահարված հասցնելու թշնամուն: Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել Արցախի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին` Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Հայաստան, Երևան Չարենցի փողոց […]

Տեսնենք՝ կարո՞ղ ենք դադարեցնել ․ Դոնալդ Թրամփը հետեւում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին

ԱՄՆ-ը ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին եւ կտեսնի՝ արդյոք կարող է դադարեցնել բռնությունները, երկուշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք ուշադիր հետեւում ենք դրան: Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Տեսնենք՝ կարո՞ղ ենք դադարեցնել (սրացումը)»,- ասել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7։15-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային […]

Վաղ առավոտյան թշնամին վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ»։       

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված