26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես ո՞նց պետք ա ապրեմ, լավ։ Ո՞վ ա տեր կանգնելու էն մարդկանց, ովքեր անաշխատունակ են դարձել պատերազմի հետևանքով

Ես ո՞նց պետք է ապրեմ Տարոն Ղազարյանը գրել է. «Ծառայելով ՀՀ ԱԱԾ Սահմանապահ Զորքերում, մասնակցել եմ Արցախյան պատերազմին, հոկտեմբերի 2-ին ստացել եմ բեկորային վնասվածք, վիրահատվել եմ՝ թոքի մասնակի հեռացում են արել։ Դրանից հետո ստացել եմ բուժումներ տարբեր տեսակի ու պարզվել ա, որ պիտանի չեմ ծառայության։ Անցել եմ բժշկական հետազոտություն ու փետրվարի 5-ին եկել ա հրաման, ըստ որի զորացրվել եմ։ Եթե զինծառայողին զորացրում են վնասվածքի պատճառով, ստացվում ա, որ մարդը զրկվում ա իր գործից, փող աշխատելու հնարավորությունից։ Հիմա ոչ կանչում են, որ մի հատ թղթի կտոր տան, ոչ թոշակավորում են, ոչ ասում են, թե ինքս ոնց կազմակերպեմ էդ հարցերը, ոչ կարամ էս պահին աշխատեմ, ոչ էլ հնարավոր ա առանց աշխատելու ապրել։ Բանկերի մասին դեռ չեմ խոսում, չի լինի՝ չեմ մուծի։ Զանգում եմ զորամաս՝ տեղյակ չեն, զանգում եմ սոցապ նախարարություն՝ ասում են՝ գնա պոլիկլինիկա, գնա ստեղ, գնա ընդեղ։ Պարտադրված զորացրել են, այլընտանք չկա, ես ո՞նց պետք ա ապրեմ, լավ։ Ի վերջո, ո՞վ ա տեր կանգնելու էն մարդկանց, ովքեր անաշխատունակ են դարձել պատերազմի հետևանքով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ