02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե մեր երկրում լիներ այլ իշխանություն, ապա գերիների հարցը վաղուց արդեն լուծված կլիներ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է գերիների վերադարձի հարցին։ Գրառումը՝ ստորև․

«Առևտրի թեման պարզ է, չէ՞։ Արցախի ԱԳՆ-ն հայտարարում է, որ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ հնարավոր է միայն ռուս խաղաղապահների (իսկ իրականում՝ Ադրբեջանի) թույլտվության պարագայում, հաջորդ օրը Ալիևը ևս մի քանի ռազմագերու է վերադարձնում Հայաստան։

Ի՞նչ է ստանում այս առևտրում Ալիևը։ Պատասխանը կարծում եմ պարզ է՝ Արցախը լիարժեք վերահսկելու ևս մեկ գործիք ու միջազգային հանրության աչքում հումանիստ երևալու հնարավորություն։ Առնվազն այսքանը։

Իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը…

Որպեսզի խոսքս երկիմաստ չթվա, մասնավորապես որևէ անմեղսունակ չկարծի, թե դեմ եմ գերիների վերադարձին, ասեմ, որ եթե մեր երկրում լիներ ոչ թե դավաճանների, այլ պետությունն ու ժողովրդին գոնե թե մի քիչ հարգող այլ իշխանություն, ապա գերիների հարցը վաղուց արդեն լուծված կլիներ։ Շատ ավելի վաղ, քան, օրինակ, Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների հանձնումն էր։ Չնայած՝ այդ դեպքում Քարվաճառն էլ կշարունակեր հայկական մնալ»։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ