08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ցավալի է, երբ համադրում ենք, թե ովքեր են անհանգստանում Նժդեհի արձանի գոյությունից․ Սոֆյա Հովսեփյան

Հարգելիներս, ինչպես եւ խոստացել էի, Արցախում այցելեցի Մարտունի քաղաք, որտեղ Նժդեհի փողոցի անկյունում օրեր առաջ տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը, որն էլ անհանգստություն է պատճառել մեր թշնամի պետություններին ՝ Ադրբեջանին եւ Թուրքիային, ինչպես նաեւ մեր բարեկամ Ռուսաստանին կամ որոշ ներկայացուցիչների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա, մասնավորապես, նշել […]

Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցապ ծառայության պետի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անի Ամիրշադյանին Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»,- ասվում է որոշման տեքստում: Հիշեցնենք, որ Անի Ամիրշադյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի սեպտեմբերին։

Վազգեն Մանուկյանը ժամը 17:00-19:00-ը կլինի Ազատության հրապարակում

Այսօր՝ ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կլինի Ազատության հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր: «Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-ից 7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք […]

Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Սյունիքի մարզի Ագարակ համայնքին

«Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Սյունիքի մարզի Ագարակ համայնքին՝ մի կողմից դիրքերը մոտեցրել են 4կմ, մյուս կողմից 1: Ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք անկանոն են՝ դեպի օդ:   Ագարակում 40 տուն կա, նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել։ Իշխանություններից […]

Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Մեծ Պահքի առիթով

Ուղերձում ասվում է. «Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, Սկսվել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում։ Արցախի և մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվեցին մեր բազում զավակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս ողբերգական իրադարձությունները որոշապես նաև հետևանք էին Քրիստոսապատվեր սիրուց հեռանալու, […]

Նարկոսկանդալ ոստիկանությունում. Կրկին ասպարեզում է Շիշ բռնողը․ «Դեժավյու»

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել և գրել․ «Նկարի ներքևի հատվածում կարմիր բերետավորների 2-րդ վաշտի հրամանատար Ադամյան Վլադն է, վերջինս հայտնի է Կրիստալ Վլո մականունով: Որպեսզի հասկանալի լինի, թե ում մասին է խոսքը, հավելենք, որ Վլոն Արտակ Թովմասյանի կազմակերպված անհնազանդության ակցիայի ժամանակ քաղաքացու քիթը կոտրող ոստիկանն է: Ուրեմն մի քանի օր առաջ վերջինիս ՔՈԳ վարչության նարկոյի […]

ՀՀ քաղաքացին ֆեսյբուքում ներկայացել է ադրբեջանցի և անհետ կորած զինվորների ազգականներից մերկ լուսանկարներ պահանջել /Տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության քաղաքացին «Ֆեյսբուքում» գրանցվել է որպես «Ազիզ Մուրադով» և անհետ կորած զինծառայողների իգական սեռի ազգականներից՝ իբր որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ «ՀՀ չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով  «Ազիզ Մուրադով» տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել […]

Կարո Փայլանը դիմել է իրավապահ մարմիններին՝ մեղադրանք ներկայացնելով ադրբեջանցի կնոջ դեմ, որը հայտարարել է, որ ցանկանում է գլխատել 20 հայի

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ մեղադրանք ներկայացնելով ադրբեջանցի կնոջ դեմ, որը հայտարարել է, որ ցանկանում է գլխատել 20 հայի: Նշենք, որ Թուրքիայում անցկացված հարցումներից մեկի ժամանակ ադրբեջանցի մի կնոջ հարցրել են. «Ի՞նչ կարող էիք անել` իմանալով, որ դրա համար ձեզ […]

«Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին». Փաշինյանի «կիրթ ու կառուցողական» ընկերը՝ հայերի մասին

ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ նշելով, որ սրանք հերթական ապացույցն են Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի վերաբերյալ: Ալիևն ասել է. 1) մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին): Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք չեն մոռանա. 2) նրանք ո´չ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի