03 Դեկտեմբերի, Կիրակի, 2023
KFC

Սերժ Սարգսյանը պատերազմի մասին էր խոսում․ Արտակ Դավթյանը՝ 600 դոլարանոց զրահաբաճկոնների մասին

9CFE484B-2D74-437A-9A5C-D8502E50AF29

Hraparak.am-ը գրել է․ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարզացրույցի ժամանակ, խոսելով «թալանի և լափելու» մասին,  նոր սկանդալային հայտարարություն արեց։ Ըստ նրա, պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ «Մեզ անվանում էին թալանչի, սերմացու գողացող մկներ։ Բա որ մենք սերմացու գողացող մկներ էինք, բա 600 դոլարով զրահաբաճկոն գնողն ի՞նչ ա, կռի՞ս ա» ,- ասաց Սարգսյանը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից հետաքրքրվեցինք, թե ինքը տեղյա՞կ է այդ դեպքից, պատասխանեց՝  «ես տեղյակ չեմ», իսկ իր պաշտոնավարման ժամանակ նման դեպք եղե՞լ է, որ կառավարությունը նման գնումներ կատարի․ «ինքը պատերազմի մասին էր խոսում»,- ասաց Դավթյանը, դա պատերազմի ժամանա՞կ է եղել՝ հարցրինք՝  «այո»,- պատասխանեց Դավթյանը։

Իր հարցազրույցներից մեկում Դավթյանն ասել էր, որ Անդրանիկ Քոչարյանը փորձել է խառնվել մատակարարումներին, հարցրինք՝ արդյո՞ք այս դեպքերը նույնն են՝ «Սա այդ դեպքը չէ, ես ոչինչ չեմ մեկնաբանում»։

Կապվեցինք նաև պաշտպանության նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանի հետ, որն այդ օրերին պաշտոնավարում էր, սակայն նա ասաց, որ այս փուլում հարցերի չի պատասխանում և այդ հարցի մասին խոսել չի ուզում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ