Ալիևը վախենում է, որ ՀՀ-ում իշխանության գան ազգային ուժերը, դրա համար հրապարակավ աջակցում է Նիկոլին
Իշխանության խորհրդարանական ճամբարում գոյություն ունեցող թևերում ու ճակատներում նոյեմբերի 9-ից հետո ակնհայտ են նոր վերադասավորումներ։ Բացի այն, որ «Իմ քայլից» պոկվածները դարձել են առանձին «հանրապետություն», հատկապես «եռյակ միություն» է ձևավորվել Թագուհի Թովմասյանի, Վարդան Աթաբեկյանի և Աննա Գրիգորյանի միջև, ովքեր վերջին շրջանում անգամ միասին են բուֆետ իջնում։ Նրանց հետ նախկին թիմակիցները գրեթե չեն շփվում կամ դա […]
Այսօր Ազատության հրապարակում կայանալու է ընդդիմության միասնական հանրահավաքը, որի մասին ազդարարվում է մեկ ամսից ավելի։ Այդ ընթացքում այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ գեներացվել է հանրային բավական մեծ սպասում՝ այն իմաստով, որ բոլորը հայտարարել են՝ հանրահավաքը լինելու է ամենամեծը, ամենավճռականը, ամենաբեկումնայինը։ Ընդդիմությունն այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ սահմանել է շատ բարձր նշաձող, ինչը նշանակում է, որ եթե հանրահավաքի […]
Թեև «ֆեյք» հասկացությունը՝ բառի ժամանակակից իմաստով, գոյություն ուներ նաև անցյալում, սակայն լայն տարածում ստացավ հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխության ընթացքում ու դրանից հետո։ Ֆեյք սիմվոլները հասարակությանը մատուցվում էին հենց հեղափոխական հրապարակներից, իսկ արդեն իշխանության գալուց հետո ֆեյք ինդուստրիան դարձավ Նիկոլ Փաշինյանի հիմնական, եթե ոչ՝ ամենաառանցքային հենարանը։ Բայց տվյալ դեպքում խնդիրը սոցիալական ցանցերում գրանցված հազարավոր կամ […]
Ինչպես և կանխատեսելի էր, Արցախում վերջին պատերազմից հետո առաջ եկած քաղաքական ակտիվությունը որոշակի անկում է ապրել։ Քաղաքական ուժերի կոնսուլտացիաների գործընթացը տապալվեց, ինչից հետո ակտիվ է միայն Վիտալի Բալասանյանին նախագահական ընտրություններում աջակցած «Արդարություն» կուսակցությունը, իսկ մյուս ուժերը լավագույն դեպքում սահմանափակվում են հարցազրույցներով ու հայտարարություններով, ուրիշ ոչինչ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, մի քանի «նախաձեռնություն» էլ, որոնք կոշտ պայքար […]
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատանքների ընթացքին։ Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ամենաբարձր մակարդակով հայտարարվեց կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով հարստացածների գույքը բռնագանձելու մասին, և այս նպատակով արդեն 2020 թվականին Գլխավոր դատախազությունում […]
Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․ Օրերս Դեժավյուն անդրադարձել էր Համահայկական Հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի թեմային , որը լայն արձագանք ստացավ լրատվական հարթակներում, սակայն իրավապահ մարմինների կողմից արձագանք այդպես էլ չեղավ։ Մենք նշել էինք, որ բացի նրանից, որ պատերազմի կարիքների համար հանգանակված գումարը Հիմնադրամը փոխանցել է Կառավարությանը, այնուհետև այդ գումարներից կանխիկացումներ են եղել, օրինակ՝ 11 միլիոն […]
Վաղը պետք է դուրս գալ փողոց ընդդեմ սեփական սխալ ընտրության։ Վաղը պետք է լինել Ազատության հրապարակում ոչ թե հանուն անշոշափելի երազանքների, այլ հանուն արժանապատիվ ապրելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Վաղվա հանրահավաքը միայն Արցախին չի վերաբերում, այն հանուն արժանապատիվ կյանքի է՝ բոլոր իմաստներով: […]
ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ, ով այնքան հաճախ է խմբագրել իր կենսագրությունը, որ հայտնվել է ապրած ու հորինած կյանքի իրարամերժության կենտրոնում խոսում է նախագահի հայտարարություններից։ Պարզվում է՝ դավաճանների խմբակցության կնոպկաների համակարգող Լիլիթ Մակունցի մեջ հարցեր էլ են առաջանում։ Սրանք, անգամ, նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային հաջողությունների ստվերից են վախենում։ 2016-ի […]
«Դա մոտավորապես հնչում է այսպես՝ ինչու ամեն ինչ արեցիք, որ քաղաքացիական բախումներ չլինեն, որ եղբայրասպան պատերազմ չլինի։ Հիմա ի՞նչ, մեղադրո՞ւմ եք. կարծում եմ, հակառակն է ճիշտը, ասել՝ շնորհակալություն, որ երկիրը այդ պահին ցնցումների չտարաք։ Ցանկացած իշխանություն չարժե թեկուզ մեկ մարդու մահ»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: – Արդեն մի քանի օր քննարկումների […]





























