21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ձախողվածները պետք է հեռանան․ նախկին մարզպետը միանում է Փաշինյանի հրաժարականի կոչին․ Հրապարակ

2020 թվականի նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտո­նից հրաժարական տված Հունան Պողոսյանին երեկ հանդի­պեցինք Տերյան փողոցում՝ դեպի Ազատության հրապարակ քայլելիս: Գնում Էր մասնակցելու ընդդիմության հավաքին՝ Նիկոլ Փաշինյանի հրա­ժարականի պահանջով: Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը ժամանակին մասնակցում էր Նիկոլ Փաշինյա­նի հանրահավաքներին և անգամ «դըմփ-դըմփ-հու» էր բղավում: Նրան հարցրինք՝ ինչ կարծիքի է ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Ես հանրային համերաշխության կոչ […]

Զինվորական և բարոյական կյանքով ապրող մարդուն ինչպես հանել հունից, որ այլևս պետականության համար կուլիսներից դուրս գա և հրապարակավ կռիվ տա

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է. Օնիկ Գասպարյանն իր ամբողջ մտածելակերպով, ապրած կյանքով պետականամետ մարդ է։ Նա երբեք չի ցուցաբերել տաքարյունություն, միշտ մտածել է զինվորականին հարիր սառնասրտությամբ և օբյեկտիվությամբ։ Գեներալի ուսադիրները Օնիկ Գասպարյանի մոտ փոխել են միայն կարգավիճակը, բայց ոչ հոգեվիճակը, ոչ էլ բարոյական կերպարը։ Ծով համբերության տեր Օնիկ Գասպարյանը իր վարքով, իր կերպարով օրինակ է իր զինակից, մարտական, աշխատակից […]

Կապիտուլյանտի հերթական մանիպուլացիան. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կապիտուլյանտի հերթական մանիպուլացիան, թե բա վարչապետի և կառավարության հրաժարականի վերաբերյալ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ է», որին սատարելով արձագանքում է Թուրքիան և Ադրբեջանը:   Հայաստանի Զինված ուժերի հայտարարությունը, որով պահանջում են կապիտուլյանտ վարչապետի և ապիկար Կառավարության հրաժարականը չի կարող որակվել ռազմական հեղաշրջման փորձ, քանի որ այն […]

Պատահական չէ, որ մարտնչող տգիտության և դիլետանտիզմի դեմ ի վերջո ընդվզեցին նաև զինվորականները․ Առավոտ

Պետական պաշտոնյան, այդ թվում՝ պետության ղեկավարը, չի կարող ամեն ինչ իմանալ, բայց նա պետք է այնքան ողջամիտ լինի, որ կարողանա առաջնորդվել ոչ թե սեփական քմահաճույքներով, այլ մասնագետների կարծիքով: Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության, իրավագիտության, անվտանգության, ռազմական ոլորտներին տիրապետում է զուտ լրագրողական մակարդակով և կարող է այդ թեմաներով հետաքրքիր, հարուստ համեմատություններով և սուր հարցադրումներով հոդվածներ […]

Դու մնացել ես, որ ու՞մ ղեկավարես. էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Լավ ուրիշ էլ ո՞վ պահանջի քո հրաժարականը, որ դու հասկանաս, որ կործանել ես մեր երկիրը ու պետք է հեռանաս։ Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նման հարց է հնչեցրել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: «Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց այն ժամանակ, երբ Երևանում տեղակայված խաղաղապահ զորքերի մի քանի շարքային զինծառայողներ դուրս եկան իր դեմ կազմակերպված հանրահավաքին։ Դու կարդացել ե՞ս […]

Սորոսականները հրահանգված կերպով աջակցություն հայտնեցին Փաշինյանին

Армянская вендетта տելեգրամյան էջը գրում է․ Սորոսականները հրահանգված ձևով աջակցություն են հայտնում Փաշինյանին՝ կրկնելով «զինված հեղաշրջման» մասին նրա անհեթեթ թեզը։ Բոլորը մեկ մարդու նման կանգնեցին Թուրքիայի վարչապետ  Չաուշօղլուի կողքին՝ առաջին շարքում

Դատախազությունից, ՔԿ-ից եւ ԱԱԾ-ից Կառավարության սուրհանդակներին հասկացրել են, որ չեն ենթարկվելու եւ որևէ զինվորականի չեն ձերբակալի․ Ժողովուրդ

Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպասում էին, թե երբ են ստանալու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, տեղակալներին, գեներալներին ու գնդապետներին ձերբակալելու որոշումները: «Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցների իր աղբյուրներից պարզեց, որ և՛ ՀՀ դատախազությունից, և՛ ՀՀ քննչական կոմիտեից, և՛ ԱԱԾ-ից ՀՀ կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի