15 Մարտի, Saturday, 2025
KFC

Նա, ով «կզբաղեցնի» ԳՇ պետի պաշտոնը, այդ քայլով կպղծի հազարավոր նահատակների թափած արյունը. Սենոր Հասրաթյան

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այն բարձրաստիճան զինվորականը, ով կհամաձայնի գնալ իշխանությունը զավթած պատահականության անօրեն որոշմանն ընդառաջ և իր նեղանձնական շահն ու հետաքրքրությունները բավարարելու համար «կզբաղեցնի» ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, կնշանակի, որ այդ քայլով նա ոտնատակ է տալիս ոչ միայն փառավոր մարտական ուղի անցած Հայոց բանակի պատիվը, այլև պղծում է այն հազարավոր նահատակների թափած արյունը, ովքեր գիտակցաբար մարտիրոսվել են հանուն Հայկական երկու պետականությունների գոյության և հզորացման: Այդպիսինը պետք է համոզված լինի, որ պատմությունը նրան չի ներելու, իսկ ժամանակը, որպես ամենաարդար դատավոր, անխուսափելիորեն կայացնելու է իր դատավճիռը: Սա բարոյական մասով…

Միաժամանակ տվյալ պատասխանատվության տակ մտնող անձը պետք է գիտակցի, որ ժամանակ հետո կատարվածն ունենալու է նաև իրավական հետևանք, քանզի այն, ինչ այսօր կատարվում է, կատարվում է ոչ թե Երկրի անվտանգության շահերից ելնելով, այլ բացառապես բավարարելու մեկ անձի քմահաճույք…»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ