19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՔՊ-ում փողոցային բարքերը շարունակվում են․ «Մեդիա Պաշտպան»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աջակցություն հայտնելով լրագրողի նկատմամբ հարձակում գործած Բ  տեղխնալոգիաների նախարար Հակոբ Արշակյանին։ Այդ հրապարակումը հավանել է  «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։  Այդ մասին ասվում է «Մեդիա Պաշտպան»-ի հայտարարությունում: Հիշեցնենք, որ երեկ միջադեպ էր տեղի ունեցել լրագրող Փայլակ Ֆահրադյանի և նախարար […]

Գերիների խոշտանգման արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցում. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումների արձանագրման վերաբերյալ և այն համարում բացարձակ կարևորության քայլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Ինչպես նշված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ՝ իրավապաշտպան այս կազմակերպության օրինակին պետք է հետևեն մյուս իրավապաշտպան կազմակերպությունները, և արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ […]

Բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն. Իշխան Սաղաթելյան

 Մեզ հավատ չի ներշնչում Ֆեյսբուքյան ստատուսը, թե հունիսի 20-ին ընտրություններ են լինելու, բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն, Բաղրամյան պողոտայում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը:

Բյուջեում փող չկա. պոլիկլինիկաներն ու գյուղական ամբուլատորիաները անելանելի վիճակում են հայտնվել

Բյուջեում փող չլինելու պատճառով առողջապահության նախարարությունը չի կարողանում վճարել պոլիկլինիկաների և գյուղական ամբուլատորիաների մի մասի ամսեկան հասանելիք պետպատվերի գումարը, ինչի արդյունքում այդ բժշկական հիմնարկները հայտնվել են անելանելր վիճակում։ Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ վերջիններս չեն կարողանում ոչ աշխատավարձ տալ ոչ էլ հարկերըվճարել։ Այս օրերին բազմաթիվ տնօրեններ բողոքում են նախարարություն, որ հարկերը չվճարելու պատճառով ընկնելու են տույժերի ու […]

Այս պաշտոնական հայտարարությունը կապիտուլյանտն արել էր պատերազմի 13-րդ օրը. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այս պաշտոնական հայտարարությունը կապիտուլյանտն արել էր պատերազմի 13-րդ օրը, ֆրանսիական TV5Monde-ին տված հարցազրույցում։ Նա կոչ էր անում աշխարհին՝ իրենց մեջ ուժ գտնել և ճանաչել Արցախը։ Այս կոչը գուցե հարգեին, եթե Հայաստանը, պատերազմի առաջին օրից պատրաստվեր և գոնե 10-րդ օրը ԱԺ-ում նախաձեռներ Արցախի ճանաչումը՝ […]

Ձեռքերդ եւ կեղտոտ մտքերդ հեռու լրագրողներից. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյբուքյան իր էջում գրել է.   «Լրագրողներով շրջապատված․․․   Ամենալավերը․․․Ձյուն լինի թե բուք, դիմացինը մարդ լինի թե չ-մարդ, լրագրողները սրբորեն կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները․․․   Ձեռքերդ եւ կեղտոտ մտքերդ հեռու լրագրողներից․․․ Հետեւում եմ ֆբ-ում ծավալված քննարկումներին, լրագրողների մասին կարծիք են հայտնում անհայտ ծագման եւ հայտնի ֆինանասավորմամբ այնպիսի կերպարներ, […]

Փաշինյանի վերջին զանգվածային արյունը

Ծգլը, Չագուջը, Պիստը, Վլեն և, իհարկե, Պրիշը երեկվանից աշխատանքի մեջ են։ Հեղափոխական Փաշինյանի կառավարման երրորդ տարում անց են կացվում խորհրդարանական ընտրություններ՝ ռեյտինգային համակարգով։ Հեղափոխության երրորդ տարում երկրի կարևոր դեմքերը դարձյալ ձայնի «տասովշիկներն» են։ Սա Փաշինյանի մարդկային և քաղաքական դատարկության ամենացայտուն ապացույցն է։ Իշխանության գալուց հետո ոչ մի բարեփոխում չարվեց, լրիվ հակառակը՝ Փաշինյանը անխնա օգտվեց նախորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի