07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երբ դադարի գոյոթյուն ունենալ ՀՀԿ-ն, այդ պահից սկսած, իր գոյությունն է ավարտելու նաև Հայաստանի անկախ պետականությունը․ Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«20 տարի(1967-87թթ.) ընդհատակում՝ որպես Ազգային Միացյալ կուսակցություն։
31 տարի (1991թ.-ից) Հայաստանի Հանրապետության կողքին՝ որպես ՀՀԿ։
Հանրապետականի ճամփեն դեռ շատ երկար է լինելու, բայցև դժվար։
 
Անցյալը՝ բարդ էր ու շատ պատասխանատու՝ հարուստ պետականության կերտման ահռելի ջանքերով ու ներդրումով։
Ներկան տխուր է ու սպառնալից Հայաստանի համար, այսինքն Հանրապետականի համար։ Հիշե՛ք, երբ դադարի գոյոթյուն ունենալ ՀՀԿ-ն, այդ պահից սկսած, իր գոյությունն է ավարտելու նաև Հայաստանի անկախ պետականությունը։
 
Շնորհավորում եմ բոլոր ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻՆ, իմ կուսակից ընկերներին՝ կուսակցության հիմնադրման օրվա առթիվ։ Անցյալի հարուստ փորձը, կուսակցության անցած ճանապարհը, բացթողումներն ու թերությունները, ներկայի ողբերգությունն ու դրանց պատճառները՝ թույլ չպետք է տան, որպեսզի մենք ապագայում սխալվենք։
Ամեն բան դեռ առջևում է»։
Նկարի նկարագրությունը հասանելի չէ
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ