18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Լավ, մի մանկապարտեզի երեխա չկա՞ էս երկիրը համակարգի, էս քաոսից հանի

Պետության ղեկավարը խոսնակի մակարդակով հաստատում ա գերիների վերադարձը, ինքնաթիռը վայրեջք է կատարում դատարկ: Լավ, նույնիսկ էդքան շնորհք չունե՞ք հանրությանը էս կարգի հոգեկան տրավմայի չենթարկելու, նույնիսկ էդքան շնորհք չունե՞ք օդում գտնվող ինքնաթիռից հստակ ինֆո իմանաք… Լավ, մի մանկապարտեզի երեխա չկա՞ էս երկիրը համակարգի, էս քաոսից հանի… Ախր լավ, գոնե չէիք կարո՞ղ ասել՝ աշխատանքներ են տարվում, կմեկնաբանենք […]

Իմ քայլի ցուցակը կազմում է Աննա Հակոբյանը

Arminsider տելեգրամյան ալիքը գրում է․  Վերջին շրջանում վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը հազվադեպ է հանրային միջոցառումների մասնակցում: Շատերի համար տարօրինակ է նման պասիվությունը Աննա Հակոբյանի կողմից: ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով Աննա Հակոբյանը զբաղված է Իմ քայլի նախընտրական ցուցակը կազմելու գործով: Նա այս օրերին հանդիպում է հնարավոր բոլոր թեկնածուներին ևորոշում նրանց տեղն ու ապագա անելիքները: Գործարարները, որոնք ցանկանում […]

Շիրակի մարզից գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները /Տեսանյութ/

Շիրակի մարզից գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: Այս մասին «Արմենպրեսի» հետ ունեցած զրույցում հաստատեցել են հարազատները՝ փաստելով, որ փակ է ինչպես Երևան Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները: «Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հարազատների վերադարձը, այլ պահանջ մենք չունենք»,- նշել է հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։ Զինծառայողները գերեվարվել […]

Երբ երկու միլիոն մարդ հանդուրժում է մի փնթի անմեղսունակի

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Երբ երկու միլիոն մարդ հանդուրժում է մի փնթի անմեղսունակի, անհասկանալի է դառնում, թե ով է անմեղսունակը»։  

Նախարար Վաղարշակ Հարությունյանն ուղղաթիռով փախել է ՊՆ շենքից /Տեսանյութ/

Նախարար Վաղարշակ Հարությունյանն ուղղաթիռով փախել է ՊՆ շենքից, որն արդեն 24 ժամ է՝ շրջափակել են անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների հարազատները Անցած մեկ օրվա ընթացքում ո՛չ նախարարը, ո՛չ ԳՇ պետը չեն մոտեցել ծնողներին՝ արհամարհելով նրանց: Գրում է Mediaport Տելեգրամյան ալիքը։   

Պատերազմից հետո քաղաքապետարանն ավելի քան 70 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել․ Հրապարակ

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է 2021թ․ առաջին  եռամսյակում քաղաքապետարանի աշխատակիցների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների պարգևատրումների ցուցակը։ Պարզվում է՝ հետպատերազմական Հայաստանում էլ կարելի է շռայլություններ թույլ տալ և որոշ պաշտոնյաների 100 տոկոսի չափով և նույնիսկ ավելի պարգևատրել։ Ընդհանուր թվով պարգևատրումը կազմել է 70 մլն 168 հազար 582 դրամ։ Ցուցակում տեսնում ենք, որ փոխքաղաքապետները պարգևատրվել են 1 […]

Սկանդալ ԱԱԾ-ի շուրջ․ Ժողովուրդ

2021 մարտի 31-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անդրանիկ Սիմոնյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցրեց ընդամենը 5 օր և նույն օրը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ:  Օրաթերթի տեղեկություններով՝ նրա անձի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Պարզվում է` Սիմոնյանը ԱԱԾ պետ նշանակվելուց հետո դատական համակարգում մի որոշում է կայացրել, ինչը քրեորեն պատժելի արարք […]

Գրպանի ռեկտորներ։ Բուհերն իրենց ձեռքը վերցնելու գործելաոճը հեղափոխական իշխանությունը չի փոխում․ Ժողովուրդ

Բուհերն իրենց ձեռքը վերցնելու գործելաոճը հեղափոխական իշխանությունը չի փոխում: ԵՊՀ-ում եռամյա տապալումից հետո կառավարությունը որոշել է իր վստահելի մարդկանց դարձնել տարբեր բուհերի հոգաբարձուների խոհրդի անդամներ և նախագահ, որպեսզի ունենա կառավարելի ռեկտորներ։ Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը ևս իրենցով […]

Փաշինյանը գցեց իրեն աջակցող մարդ-կուսակցություններին․ Հրապարակ

Մինչ ռեյտինգային ընտրակարգից ազատվելը, Նիկոլ Փաշինյանն իրեն աջակցող մարդ-կուսակցություններին խոստացել է իջեցնել կուսակցությունների անցողիկ շեմը՝ 5-ից դարձնելով 4, քննարկվել է անգամ 3 տոկոսի հարցը։ Իսկ այդ փոփոխություններն իրականացնելու համար առաջարկել է աղմուկ բարձրացնել՝ հանրային պահանջի իմիտացիա ստեղծել, սակայն վերջին պահին փոշմանել է և ընդգրկել է միայն ռեյտինգայինից հրաժարվելու հարցը, քանի որ գցել-բռնել են, որ խորհրդարան […]

Ղազախստանում կալանավորել են ՀՀ պատվավոր հյուպատոսին, իսկ ԱԳՆ-ն տեղյակ չէ․ Հրապարակ

Ղազախստանում ՀՀ պատվա­վոր հյուպատոս Հայկ Տերտերյանը կալանա­վորված է: Նրա Նկատմամբ դատա­րանը տնային կալանք է կիրառել: Նրան մեղադրում են Ղազախստանի բնապահպանական օրենսդրությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է Ղազախստանի zakon.kz էլեկտրո­նային թերթը: Հայ գործարարին սպառնում է 7-10 տարվա ազա­տազրկում: Ըստ պարբերականի, արդեն երկար տարիներ Բեստամակ գյուղի բնակիչները պա­հանջում են փակել Տերտերյանների խոզաբուծարանը, որը գտնվում է նրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի