28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Արարատի մարզի 830 ընտրողները իրենց ձայն են տվել, որպեսզի նա լինի Թուրքիայի «դեսպանը» ՀՀ Ազգային Ժողովում․ Politik.am

«Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը դուրս եկավ իշխող խմբակցությունից, սակայն պահպանեց պատգամավորական մանդատը։ Իշխող թիմի դավաճանության հետ չհամակերպված Սոֆիա Հովսեփյանի քայլը խրտնեցրել է սորոսական պատգամավորիներին, որոնք լայն թափով փորձում են ճնշել ազատ կամք ունեցող պատգամավորներին։ Սորոսական և թրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանն, օրինակ, կարծիք է արտահայտել, որ Սոֆիա Հովսեփյանը այլևս միայն ինքն իրեն է ներկայացնում […]

Նիկոլ Փաշինյան դերակատարն այլեւս զրո է։ Ինքը չի որոշելու՝ ինչ ստորագրել, ինչը մերժել․ Հրապարակ

Երեկվա մոսկովյան այցին ընդառաջ, իշխանական վերնախավում մինչեւ վերջին պահը սպասել են, որ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի, ընդ որում՝ ընդլայնված կազմով, եւ կքննարկի հանդիպման օրակարգը։ Ինչպես մոսկովյան հանդիպումից առաջ Պուտինն անցկացրեց՝ հրավիրելով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, որն ամբողջովին նվիրված է եղել ԼՂ կոնֆլիկտին: Համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրությունն այդպես ներկայացվեց։ «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյան […]

Բենզինը նորից թանկացավ․ Ժողովուրդ

Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով։ Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամով: Իսկ ահա պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390- դրամով։ Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով, թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել […]

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հերթը շարունակվում է․ Հրապարակ

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հերթը Արման Բոշյանինն է։ Նա վերջին շրջանում մեկուսացել է, գրեթե չի շփվում թիմի հետ։ Թեեւ շատերի մոտ է ճամպրուկային տրամադրություն, սակայն խմբակցությունում նրանց պահում են շանտաժի եւ կոմպրոմատների միջոցով։ Այդ սեւ գործն անում են խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը։ Պոտենցիալ լքողներին վախեցնում են՝ ասելով, թե անձնական բնույթի խայտառակ […]

Փաշինյանն այլեւս ի վիճակի չէ։ Երկրում ճգնաժամ ու նախահեղափոխական նոր իրավիճակ է․ Հրապարակ

Երբ մարդիկ պնդում էին, որ մեզ նոր «բանակցող» է հարկավոր, քանի որ պարտված վարչապետը ոչ միայն հոգեբանորեն է ընկճված ու անգործունակ, այլեւ չի կարող առաջիկա բանակցություններին մասնակցել եւ ինչ-որ հաջողություններ գրանցել, շատերը չէին հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Երեկ մենք ակնառու կերպով համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյան վարչապետն այլեւս իրավահավասար անձ չէ Պուտինի եւ անգամ […]

ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կուսակիցներին ասել է․ Հրապարակ

Գրվեց, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կուսակիցներին ասել է, թե այլեւս չի ցանկանում ակտիվ քաղաքականություն վերադառնալ։ Ասե՞լ է նման բան ձեր նախագահը՝ երեկ մեր լրագրողը հարցրել է Էդուարդ Շարմազանովին։ «Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, երկրորդ՝ ի՞նչ նկատի ունեք «ակտիվ քաղաքականություն» ասելով։ Հիմա ես ակտիվ քաղաքականությամբ զբաղվո՞ւմ եմ․ զբաղվում եմ, չէ՞։ Ակտիվ քաղաքականությամբ […]

Սահմանների բացման արդյունքում վտանգվելու է մեր տնտեսական անվտանգությունը

Տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման՝ սահմանների բացման արդյունքում վտանգվելու է Հայաստանի տնտեսական անվտանգությունը։ Նման մտահոգություն NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նրա խոսքով՝ թուրքական, իսկ առաջիկայում արդեն ադրբեջանական ապրանքների մուտքը հայկական շուկա կանխելու եւ Հայաստանի տնտեսությունը թուրք–ադրբեջանական «ներդրումներից» զերծ պահելու նպատակով պետք է հնարավորինս շուտ դիտարկել […]

Հայ ռազմագերիներին հանձնում է Բաքվին՝ «բաց ճանապարհների» և «թուրքերի հետ կանաչու ու պոմիդորի առևտուր անելու» հնարավորության համար

Նախ նա հողերը հանձնեց «Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ճանապարհները բացելու» համար: Իսկ այժմ նա հայ ռազմագերիներին հանձնում է Բաքվին՝ «բաց ճանապարհների» և «թուրքերի հետ կանաչու ու պոմիդորի առևտուր անելու» հնարավորության համար: Ու այս արարածը դեռ համոզում էր գերիների ծնողներին, որ «ընդդիմությունն իր գործունեությամբ» թույլ չի տալիս լուծել այս հարցը… Ասում էի, չէ՞, այսօր Մոսկվայում չկա […]

Նիկոլ, գոնե մեկ գերու հարց լուծեիր, գնացել էիր Ադրբեջանի ուզածն անելո՞ւ

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունից պարզ դարձավ հետևյալը․ Պուտինը գոհ էր, Ալիևը շատ գոհ էր, իր երկրի համար համար շատ կարևոր էր համարում հանդիպումը։ Գոհունակություն հայտնեց հանդիպումից ու արդյունքներից։ Իսկ երբ խոսեց Նիկոլը, պարզվեց, որ Հայաստանը արդյունքներից գոհ լինելու կամ գոնե դժգոհ չլինելու որևէ պատճառ չունի։ Պարզվեց, որ Հայաստանի համար որևէ հարց չի լուծվել։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի