17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նոր որոշում. պատվաստված եւ կանաչ անձնագիր ունեցող քաղաքացիները Հայաստան գալիս այլեւս ՊՇՌ թեստ չեն հանձնի

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 6-ի նիստում փոփոխություն կատարեց Կարանտինի մասին որոշման մեջ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ներչկայացնելով փոփոխությունները՝ նշեց. «Կորոնավիրուսի կանխարգելման նոր միջոցների ներդրումը հնարավորություն է տվել վերանայել մեր սահմանափակումների շրջանակը: Մենք ճկուն կերպով փորձում ենք ներդնելով պատվաստումային գործընթացը, դրան զուգընթաց նաեւ հետեւելով այլ երկրներում տեղի ունեցող արագ փոփոխություններին, թեթեւացնել կարանտինի մասին որոշման կետերը: […]

Ապրիլյանի չհրապարակված զեկույցը վկա. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլյանի չհրապարակված զեկույցը վկա՝ – որ Անդրանիկ Քոչարյանը չստացավ յուր «երազանքի» բովանդակությունը։ –  «Ապրիլյանի պարտություն» ձևակերպումը հորինել էր նիկոլը։ – Առաջնագծի զինհագեցվածությունը, զենքը ու անհրաժեշտ ամենը( հաց, վառելիք) եղել է ։ – Կապիտուլյանտները հանձնաժողովի գործունեության առաջին իսկ օրվանից գիտեին ապրիլյան հաղթանակի իրական պատկերը։ Զեկույցը չի հրապարակվել պրիմիտիվ դրդապատճառներով։ […]

Կարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ Լավրովին

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ քննարկումներ կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: «Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և […]

Ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը՝ պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռության հետևանքների մասին

Պատերազմի ընթացքում նաև միջազգային կառույցների լռությունը հանգեցրեց մարդու իրավունքների խախտումների ծավալի, խորհրդարանում բարձրաձայնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ես միջազգային կառույցներին բաց ասում եմ՝ ձեր լռությունն էր, որ բերեց սրան, որովհետև դուք ձեր լռությամբ վնասեցիք մարդու իրավունքների համակարգը», – նշեց Թաթոյանը: Նրա խոսքով՝ մեր քաղաքացին պարզ հասկացավ, որ պատերազմը դադարեց ոչ թե նրա համար, որ մարդու […]

Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայնով: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 27 […]

Այս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է Հայաստանը

Այս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է Հայաստանը Հայաստանից օդային ճանապարհով մեկնողների թիվը 2021 թվականի 4 ամսում 76.677-ով ավել է, քան ժամանածների թիվը: Տեղեկությունը հայտել են «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից: 4 ամսում Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը կազմել է 240891 մարդ, ժամանածներինը՝ 164214 մարդ:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 425, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 425 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218 325-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 4192 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 6-ի […]

Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ուղեկցությամբ՝ մայիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՌԴ արտգործնախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի առջև, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև Լավրովը Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում ջրել է 2007 թվականին […]

Ի՞նչ նպատակ էր հետապնդում լտպ այս ձախողված նախաձեռնությունը․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ առաջին նախագահը, խախտելով էթիկայի նորմերը, առանց կողմերի համաձայնության, հրապարակեց Հայաստանի նախկին Նախագահների հանդիպման ժամանակ արաց իր առաջարկը, «ձեռի հետ» խեղաթյուրելով Ռոբերտ Քոչարյանի պատասխանը։ Եվ նորից հայտնվեցին «իմաստուն պապիի սազանդարները», որոնք սկսեցին գովել նրա քաղաքական հեռատեսությունն ու խորաթափանցությունը։ Հանրահայտ է, որ լտպ-ի և Ռոբերտ Քոչարյանի միջև […]

Շոշից Շուշի տանող ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են մեքենաներն ու ազատ զբոսում /տեսանյութ/

Շոշից Շուշի տանող ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են մեքենաներն ու ազատ զբոսում Արցախի հսկողության տակ մնացած հատվածներում: Տեսանյութում ադրբեջանական բեռնատարները Շոշի ճանապարհով շինանյութ են տեղափոխում Շուշի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի