17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին. Բայրամովը՝ Լավրովին

Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին: Այն մասին հայտարարել Է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Պատերազմից հետո գերեվարված հայ զինծառայողներին նա անվանել է «դիվերսանտներ, որոնք ապօրինաբար մուտք են գործել Ադրբեջանի տարածք»

ԱԺ-ն արձակվեց դավադրության ուժով. Ավետիք Իշխանյան

«ԱԺ-ն արձակվեց իրավունքի ուժով». Կարդում ես այս նախադասությունն ու մտածում․ միթե կարելի է այս աստիճան չհարգել սեփական հայրենիքն ու պետությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այն պայմանավորվածությունը, որը տեղի ունեցավ, առնվազն ԱԺ-ում ներկայացված, այսպես կոչված քաղաքական ուժերի միջև, բացի դավադրությունից, ծաղրուծանակ էր […]

«Բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Պատերազմն ու դրան հետևած գործընթացները՝ պարտության և ողբերգության ողջ պատասխանատվությունը բանակի, հրամանատարության, զինվորականների, պահեստազորայինների և կամավորականների վրա բարդելը, իշխանության համար երկու հիմնական նպատակ ուներ՝ ազատել քաղաքական վերնախավին թիվ մեկ մեղավոր և պատասխանատու լինելու դերից ու արտահերթ ընտրությունների միջոցով ապահովել իշխանության վերարտադրությունը: Զինվորականին, բանակը վարկաբեկելու գործընթացը, որը սկիզբ առավ […]

Բաքվում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը. կքննարկվի նաև ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարումը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է Minval.az կայքը՝ հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Աղբյուրը հայտնել է Կազանի դպրոցում հրաձության հետևանքով 11 զոհվածների մասին

Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել 11 մարդ, «Ինտերֆաքսին» հայտնել է մի իրազեկ աղբյուր։ «Զոհվել է 11 մարդ, եւս ավելի քան 20-ը դիմել է բժիշկների օգնությանը: Ոմանք հրազենային վերքեր ունեն, մյուսները՝ քրոնիկական հիվանդությունների սրում սաստիկ սթրեսի ֆոնին»,- ասել է աղբյուրը: «Ինտերֆասքն» այս տեղեկավության պաշտոնական հավաստում չունի: Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր հրաձգության ինը […]

«Սրանք լրիվ «զուլում» են․․․ի՞նչ ասֆալտ, այ ընկեր». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սրանք լրիվ «զուլում» են։ Արցախի 75 տոկոսը հանձնել են, Շուշին ու Հադրութը հանձնել են, 100-ից ավել բնակավայր հանձնել են, 5.000 նահատակ իրենց պատճառով նահատակվել են ու դեռ այսքանից հետո խոսում են, որ չեն պարտվել։ Ու դա հերիք չէ, հիմա էլ ասում են ՝ «բա  էսքան ասֆալտ ենք փռել»։ Ի՞նչ […]

«Չրերի Տիկո»-ից՝ «Կլուբնիկ Տիկո». Տիգրան Ավինյանը նոր բիզնես է հիմնել

«Չրերի Տիկո»-ից՝ «Կլուբնիկ Տիկո». Տիգրան Ավինյանը նոր բիզնես է հիմնել Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մտնել է ելակի ջերմոցային բիզնես՝ ավելին, դարձել է մոնոպլիստ այս դաշտում՝ կլանելով մյուս խաղացողներին: Mediaport-ի տեղեկություններով՝ Ավինյանը «փայ» է մտել «A&G» ընկերությունում և վարչական լծակների կիրառմամբ՝ փորձում է պետական աջակցության ծրագրով վարկ ստանալ «Ամերիաբանկից»: Ուշագրավ է այն փաստը, որ ընդհանրապես պետական աջակցության […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243, մահվան՝ 11 նոր դեպք

Հայաստանում մայիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 243 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 596-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4256 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Մայիսի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի […]

Իշխանությունը ո՛չ իջևանցուն հասկացավ, ո՛չ էշին․ Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հոդված է գրել, որում անդրադառնում է երեկվա միջադեպի, երբ քաղաքացին էշի հետ բողոքի ակցիա էր անում Ազգային ժողովի դիմաց։  Նա, մասնավորապես, գրել է. «Իջեւանցին էշով եկել էր ԱԺ՝ Փաշինյանին տանելու։ Իշխանությունը, սակայն, ո՛չ իջեւանցուն հասկացավ, ոչ՝ էշին։Քաղաքացուն բերման ենթարկեցին, իսկ էշը մնաց մենակ՝ Բաղրամյան պողոտայում։ Կարող ենք արձանագրել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի