16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պետք է արագ գործել, այլապես նոր կորուստներն անխուսափելի են․ Տիգրան Աբրահամյան

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև՝ Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե պետք է պատրաստ լինել իրավիճակի զարգացման վատ սցենարներին, իրավիճակը պայթյունավտանգ է և այլն, ենթադրում է, որ ստեղծված իրադրությանը համահունչ միջոցացումներ պետք է իրականացվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը։ «Մասնավորապես, Սյունիքի մարզի […]

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը դեռ չի հանգուցալուծվել, ադրբեջանցիների մի մասը ՀՀ տարածքում է. ՊՆ

Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել: Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է […]

Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները. «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանը որպես «թավշյա հեղափոխության» ու Դուշանբեում Ալիևի հետ վերելակային գաղտնազրույցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թե ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակվեցին այդ կապուղու միջոցով, տակավին անհայտ է։ Ինչպես որ չկան ստույգ տեղեկություններ այն մասին՝ արդյոք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում և դրանից հետո, թե՞ շարունակում էր ու է՛ գործել […]

Նրանց հեռացումը Հայաստանի փրկության միակ ելքն է․ «Փաստ»

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը նոր իրողությունների է բախվում։ Երկրի բազմաթիվ համայնքներ, որոնք առաջ սահմանակից չէին, հիմա սահմանակից են դարձել, ու դրանով ընդլայնվել է սահմանագծի երկարությունը։ Իհարկե, կենսական հարց է, որ սահմանամերձ համայնքների զարգացման խնդիրը միշտ պետության ուշադրության կենտրոնում լինի։ Բայց խնդիրն իր մասշտաբներով ավելի լայն է, քանի որ պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած շրջանները […]

Մարզերում տեղական հեղինակությունները չեն ուզում ասոցացվել այս իշխանության հետ․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով իշխանական թիմի՝ մարզերից ընտրված պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում գտնվում են իրենց ընտրատարածքներում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին նրանք զբաղված են նախընտրական շտաբների և տեղում թիմեր ձևավորելու հարցերով։ Ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում: Քանի որ նրանք, որպես կանոն, չունեն հեղինակություն, […]

Մակրոնը հայտարարել է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին. Փաշինյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ռազմական օգնություն է առաջարկել, այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Փաշինյանը։   «Հեռախոսազրույցում Մակրոնն ասել է, որ հարցի տեղափոխումը ինքը դիտարկում է Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդ։ Եվ ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային […]

Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում: Սա լոկալ ակցիա չէ՝ մի բլուրի, մի լեռան: Դա հիմնավորող մի քանի փաստարկ կա, ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։  Նա ընդգծեց՝ քանի որ վերլուծությունը ցույց է տվել, որ, ըստ ամենայնի, գործ ունենք ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ […]

Հայտնաբերվել է 18-ամյա զինվորի դի. ՀՀ ՊՆ

  Հայտնաբերվել է 18-ամյա զինվորի դի. ՀՀ ՊՆ Մայիսի 14-ին հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ):  Կատարվում է քննություն:

Նիկոլը մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը գրում է. «Կապիտուլյանտը վերջին 20 օրում գնացել է 2 մարզ՝ Սյունիք և Գեղարքունիք։ Այդ երկու մարզ էլ 3 օր է ներխուժել ու չեն հեռանում ադրբեջանցիները։ Վստահ եմ, որ սա ընդամենը «զուգադիպություն» է։ Պատերազմից, խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից անցել է 6 ամիս: Ուղիղ 6 ամիս պաշտպանության նախարարը բացակա է, բացի հարբելուց ու փող աշխատելուց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի