01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ձևականությունների հետևից պետք չէ ընկնել, դռնփակ ֆորմատով խոսելու և ասելու շատ բան կա: Վտանգված է բոլորիս հայրենիքը»․ Թագուհի Թովմասյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

 

Շտապ խոսել եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների, բնակիչների , ինչպես նաև ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եվ կարծում եմ, որ այսօր առավել, քան երբևէ անելիք ունենք բոլորս:

Ուստի հրատապ անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն խորհրդարանում ԱԺ արտահերթ նիստ գումարելու, այլև Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, որտեղ պետք է մասնակցենք նաև մենք՝ անկախ պատգամավորներս, որ ներկայացնում ենք սահմանամերձ մարզերը:

Ձևականությունների հետևից պետք չէ ընկնել, դռնփակ ֆորմատով խոսելու և ասելու շատ բան կա: Վտանգված է բոլորիս հայրենիքը:

Թագուհի Թովմասյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ