Մեր պետությունը պետք է գործի «ամեն րոպեն» թանկ է սկզբունքով ու թիրախային օգտագործի միջազգային մեխանիզմները. Արման Թաթոյանը՝ միջպետական ճանապարհի փակման մասին
Ինձ համար ակնհայտ է, որ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը փակելը ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես պլանավորված բացահայտ հանցանք է ՀՀ ողջ քաղաքացիական բնակչության դեմ: Այդ հանցանքը նրանց զինված ծառայողները պարզապես իրագործել են իրենց իսկ հորինած սադրանքի հիման վրա: Արդեն 2-րդ օրն է ադրբեջանական զինված ծառայողները փակ են պահում Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը: Արդյունքում՝ մյուս բնակավայրերից […]





































