25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օրը սկսվեց անհայրենիք սրիկայի պատվերով հերթական ապատեղեկատվական գրոհով Սերժ Սարգսյանի վրա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Օրը սկսվեց անհայրենիք սրիկայի պատվերով հերթական ապատեղեկատվական գրոհով Սերժ Սարգսյանի վրա:
Փնթի կապիտուլյանտին սպասարկող պսևդո-ակտիվիստների կողմից հորինված այլանդակ և կեղտոտ սուտը հերքվեց բազմաթիվ ապացույցներով:
 
Դնում եմ մի կողմ, որ այս դեզինֆորմացիոն տականքությունը մի կողմից հետապնդում էր հայտնի օդիոզ օլիգարխին, ում դեմ մենք դատական հայց ենք ներկայացրել, փրկելու խղճուկ փորձ, մյուս կողմից՝ նախկինների մասին հեքիաթների շարքում մի նոր ապուշությւոն ավելացնելով, սեփական ժողովդրդին էշի տեղ դնելու և երկրում ձնագնդիի պես աճող խնդիրներից շեղելու անբարոյական փորձ:
Մնում է կռահել, թե ո՞ւմ այլանդակ գլխում կարող էր ծնվել նման ցնդաբանություն և ո՞ւմ՝ ծառայամտությունից փչացած էությունը կսպասարկեր այդ պատվերը:
Այսքանին զուգահեռ կապիտուլյանտը մեկնել է Դուշանբե մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որտեղ ելույթ է ունեցել:
 
Հիմա հարցերս:
1. Խոսե՞լ է նա արդյոք Արցախյան վերջին պատերազմի մասին: ՈՉ:
2. Խոսե՞լ է նա արդյոք Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիների մասին: ՈՉ:
3. Խոսե՞լ է նա արդյոք Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին: ՈՉ:
4. Խոսե՞լ է նա արդյոք ռազմագերիների խնդրի մասին: ՈՉ:
Այսքան ՈՉ-երից հետո կրկին համոզվեք, որ մեր երկիրը դժբախտավար դեռ ներկայացնող հողատուն Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից ՈՉնչություն է»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ