Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավար եղած ժամանակ բաներ են եղել, որոնք ինձ համար շատ ընդունելի են եղել․ մենք չենք ասում, որ Նիկոլ Փաշինյանն անսխալական է և ինչ ասել է՝ ճիշտ է․ Աղազարյան
«ԱԺ հարգարժան փոխխոնակ, պարոն Ռուբինյան, հիմա ինձ մի բան թույլ կտամ, որը, հուսով եմ, կլինի վերջինը՝ այս ամբիոնից»,- խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։ Պատգամավորը խորհրդարանի ամբիոնից հիշեցրեց, որ կա ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը, որտեղ հստակ նշված են նիստը վարելու կանոնները, ուստի, ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը չպետք է շահագործի «կարգապահ ու պատասխանատու […]





































