27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Որոշել են 25 000-ական դրամ տալ, ասում են՝ կոմունալները կփակեք, տան վարձերը կտաք, ուտել-խմելու հարցերը կլուծեք, մի քիչ էլ հետ կգցեք»․ տեղահանված հադրութցիները բողոքի ակցիա են անում

Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի են դուրս եկել Արցախի օկուպացված շրջաններից բռնի տեղահանված բնակիչները՝ Հայաստանի կառավարությունից ակնկալելով իրենց բնակարանային, սոցիալական խնդիրների լուծում։

«Հանուն Հադրութի» ՀԿ հիմնադիր Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամեն անգամ իրենք հանդիպում են կառավարության ներկայացուցիչների հետ, ապա հանդիպման արդյունքներն ու նրանց խոստումները ներկայացնում հայրենակիցներին, սակայն վերջում ոչինչ չի ստացվում, ուստի սպասելու են կառավարության շենքի մոտ, որպեսզի իշխանության ներկայացուցիչները, ցանկության դեպքում, դուրս գան և տեղահանված արցախցիներին ասեն՝ ինչ որոշում են կայացրել կամ էլ՝ չեն կայացրել նրանց ճակատագրի վերաբերյալ։
«Նախորդ անգամ ասել են, որ ծրագրում են գոնե սոցիալական հարցերը լուծել․ ժամանակավոր օգնություն տրամադրել։ Որոշել են ամսական 25 000-ական դրամ տալ և առաջարկել են՝ ինչպես ծախսենք այդ փողը։ Ասում են՝ կոմունալները կփակեք, տան վարձերը կտաք, ուտել-խմելու հարցերը կլուծեք, մի քիչ էլ հետ կգցեք», – ասաց Լևոն Հայրիյանը։

Արցախում վերաբնակեցումը նա հնարավոր համարեց 1992 թվականի նմանությամբ՝ գրավիչ պայմաններ ստեղծելու դեպքում։

«1992-ին էլի մի բան ստեղծեցին, տեղաբնիկ, 100 տարվա երևանցին վեր կացավ, գնաց Արցախ։ Այսօր դատարկաձեռն հետ է եկել՝ այս իշխանությունների պատճառով։ Հիմա թող մեզ բացատրեն՝ ուր են տանում, ինչու են տանում։ Հարցին հստակ չեն պատասխանում», – ասաց Հայրիյանը։

Նա մտահոգություն հայտնեց, որ այս պայմաններում տեղահանված արցախցիները մեծ տեմպերով կարտագաղթեն, ինչի օրինակներն արդեն կան։

«Բնակարանից խոսելն այսօր մեզ համար դարձել է յուրահատուկ շքեղություն։ Բնակարանը կարող է 3 տարում կառուցեն, բայց այդ 3 տարում մենք պետք է գոյատևենք։ Գոյատևելու համար՝ հուլիսին կտրել են 68 000 դրամները, բնակարանների համար 30 000-ներն օգոստոսին են կտրել, այդ ամբողջի փոխարեն հիմա որոշել են 25 000 տալ», – ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ հիմնադիրը։

Այս քայլերով, նրա խոսքով, իրենց ոչ միայն ապագայի տեսլականից են զրկում, այլև իրենց օրվա ապրուստի հարցն անգամ չեն լուծում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ