11 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արսեն Թորոսյանը դիսկոմֆորտի մեջ է. «Հրապարակ»

«ԱԺ-ում պասիվ վիճակում հայտնված առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ում Նիկոլ Փաշինյանը շարքային պատգամավոր դարձրեց, ակնհայտորեն դիսկոմֆորտի մեջ է եւ ուզում է օր առաջ գլուխը պրծացնել խորհրդարանից՝ գործադիր տեղափոխվելով։

Վերջին օրերին, օգտվելով վարչապետի՝ առողջապահության նախարարին ուղղված դիտողությունից, սկսել է նրա դեմ աշխատել: Այս օրերին համացանցում գրոհ է սկսվել նախարարի դեմ` ինչպես ֆեյքերի, այնպես էլ լուրերի տեսքով, թե Փաշինյանն ուզում է ազատվել Ավանեսյանից ու Թորոսյանին վերադարձնել։

Այս մտադրությունների մասին մատնում է նաեւ Ֆեյսբուքում Թորոսյանի ակտիվությունը` 2 օր առաջ նա այցելել էր Գյումրու ԲԿ եւ լուսանկարներ հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է ԲԿ ղեկավարությունն ուղեկցում իրեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ