25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սյունիքի 6 գյուղում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները. ՄԻՊ

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողություն սահմանելուց հետո շարունակում է էլ ավելի սրվել հարակից բնակավայրերի բնակիչների իրավունքների և հումանիտար վիճակը, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոյեմբերի 8-18-ի […]

Պետությունը պիտի ունենա իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու պարտավորություն․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է «Ամիսներ առաջ ադրբեջանական գերության մեջ հայտնված մեր քաղաքացիներին ևս մեկ-երկու ամիս դիմանալու հորդորով դիմած Նիկոլ Փաշինյանը ցավոտ այս թեմային երկրորդ անգամ անդրադարձավ խորհրդարանական վերջին հարց ու պատասխանի ժամանակ: Ընդ որում անդրադարձավ քիչ մտորումների տեղիք չտվող դիտանկյունից` դիմանալու հորդորի մեջ գերիներին վերադարձնելու պատրաստակամությունը տրանսֆորմացնելով այլ ասելիքի. […]

Մեր տները մտնելը թուրքի համար մի քանի ժամվա խնդիր է, և այսօրվա ապիկար իշխանության շնորհիվ դա լինելու է. Գևորգ Գևորգյան /տեսանյութ/

«Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր Գևորգ Գևորգյանի խոսքով  հայ-ադրբեջանական շփման գծի սահմանը վաղուց է խախտվել. «Նախկինում մենք ասում էինք, որ սահմանը գտնվում է այնտեղ, որտեղ մեր զինվորն է, հիմա հարց՝ որտե՞ղ է մեր զինվորը և որտե՞ղ է ադրբեջանի զինվորը, որտե՞ղ է այդ սահմանը, որը պատկերացնում են այսօրվա իշխանության աթոռները զավթածները»: Գևորգ Գևորգյանն ընդգծեց, քանի դեռ այս իշխանությունն […]

Հաղթանակների արժեքը լղոզելն ու կապիտուլյացիայի եւ շարունակաբար կորուստների մեղավորությունը բոլորի միջեւ փայատիրական սկզբունքով բաշխելը դատապարտելի է ու զզվելի

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է,   «Կապիտուլյանտներից լավը չեն նրանք,ովքեր փորձում են հավասարության նշան դնել թշնամուն հաղթած նախկին ու թուրքի առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած ներկա վարչակարգերի միջեւ։ Նման կարծիք տարածողները «ջուր են լցնում կապիտուլյացիայի սիմվոլի ջրաղացին»։   Ինչպե՞ս կարելի է համեմատել մի կողմից՝ թուրքին հաղթած,Շուշին ազատագրած,մեզ Եռատոն պարգեւած,Ապրիլյան պատերազմում […]

Տպավորություն է, որ Հայաստանին ժամանակ է տրվել՝ համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին․ Տիգրան Աբրահամյան

Երբ հրադադար հաստատվեց, առաջին մտավախությունը, որն առաջացավ, հետևյալն էր, թե ինչ գին է ունենալու այդ հրադադարը, իրականում ինչի շուրջ է եղել ռազմական գործողությունների դադարեցումը, որովհետև այն սպառնալիքները, որոնք կային, մնում են, և այն ռազմաքաղաքական իրադրությունը, որը ստեղծվել է ՀՀ և Արցախի շուրջ, ըստ էության, որևէ կերպ ռիսկի կամ սպառնալիքների նվազեցում չի արձանագրել, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ […]

Այս հիստերիկան ուղղորդված ու համաձայնեցված գործողության տպավորություն է առաջացնում․ Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․ «Մի կողմից ադրբեջանցիները ակտիվ լցնում են «զորքերի տեղաշարժերի» վիդեոներ, հետն էլ գրում են. «Ուշադիր նայեք, ու այ սենց վիդեոներ ոչ մի դեպքում չտարածեք»։ Հայերն էլ ակտիվ տարածում են, թե տեսե՛ք, տեսե՛ք, էս ինչ ա կատարվում։ Ընդ որում վիդեոների զգալի մասը անցյալ տարվա են, կամ այս գարնանից, կամ նույնիսկ ակնհայտորեն […]

Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից. գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է. Անդրանիկ Քոչարյան

Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին ու Հայաստանը տվել է իր համաձայնությունն այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար», – ասաց նա՝ այլ փակագծեր չբացելով, թե կոնկրետ ինչ երեք առաջարկ է ներկայացրել Ռուսաստանը այս հարցով Հայաստանին։   […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 799, մահվան՝ 34 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 799 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 332 713-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 7212 է Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Նոյեմբերի 19-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի