09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հասարակությունը կալկուլյատոր չէ

680 հազարանոց «հայկական բանակի» հարձակմանը Հայաստանը դիմադրում է մեծ դժվարությամբ։ Բազմաթիվ արշավանքներ, ցեղասպանություն, 37 թիվ և երկու համաշխարհային պատերազմ տեսած Հայաստանը այս անգամ թերևս ամենամոտն է փլուզմանը։ Մենք կորցնում ենք թե՛ պետությունը, թե՛ հայրենիքը։ «Երկրորդ բանակը», որն արնաքամ է անում պետությունը, արտագաղթի բանակն է։ Բոլորիս շենքերի թեման` ամիսը մեկ-երկու ընտանիք գնում է, բոլորիս դպրոցական երեխաների […]

«Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ սուվերեն տարա՞ծք է» հարցին իշխանական խմբակցության ղեկավարը պատասխան չունի, սակայն պնդում է, որ Սյունիքում ապագա կա

«ՀՀ ԱԱԾ տարածած հայտարարությունից զատ՝ այս պահին չեմ կարող մեկնաբանություն տալ։ Թույլ տվեք սահմանափակվել ԱԱԾ տարածած պաշտոնական հաղորդագրությամբ։ Այս պահին դրանից զատ մեկնաբանություն չեմ տալիս», – Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իրավիճակի, Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանության կողմից իրանական բեռնատարների ստուգման փաստի մասին լրագրողների հնչեցրած բազմաթիվ հարցերին միայն այսպես պատասխանեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա […]

«Ահա կապիտուլյանտ իշխանությունների ապագան…»

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունները լեգետիմացնում են ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ՀՀ քաղաքացիների հնարավոր ձերբակալություններն ու գերեվարումը… Օրեր առաջ կապիտուլյանտի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածների մասին ադրբեջանական տեղանուններով խոսելը, ադրբեջանական զորքերի կողմից այդ ճանապարհի փակելը, երեկ ադրբեջանական ոստիկանության կողմից նույն ճանապարհով անցնող իրանական բեռնատարները ստուգելը և այդ փաստի մասին ՀՀ ԱԱԾ կողմից […]

Այսօր լրանում է 4-րդ ամիսն, ինչ թշնամու զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է 4-րդ ամիսն, ինչ թշնամու զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ «իմպոտենտ» իշխանությունը խոսում է խաղասիրության» , «սահմանազատմանն» ու «սահմանագծման» մասին»։

Հողատուների հաշվարկը պարզ էր. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մի քանի ամիս առաջ քննարկվում էր Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարությունը առ այն, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը (նկար 1)։   Հատկապես ակտիվ էր իշխանական քարոզչամեքենան, որը,  ջուրը չտեսած, մերկացավ ու սկսեց տարանցիկ դրախտի պատկերներ արտադրել ու […]

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ա. Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում կայացել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ: Համերգին մասնակցել են հայ և ռուս երաժիշտներ: Հնչել են Ա. Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ա. Բաբաջանյանի հոբելյանական տարում միջոցառումների կազմակերպման […]

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան, այնուհետև այց կկատարի Դուշանբե

Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ Նիժնի Նովգորոդի «Մուլինո» զորավարժադաշտում անցկացվելիք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը: Այնուհետև, սեպտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների (արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի) համատեղ, ինչպես […]

Արդյոք, հենց այդ վարչությունը չէ, որ լկտիաբար «հաստատվել է» նաև Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհին. Վարդան Ոսկանյան

Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել է այս անդորրագիրը, համաձայն որի Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի բաշիբոզուկներն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՄՆ դոլար) գումար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ով նաեւ հրապարակել է այդ անդորրագիրը: Նա, մասնավորապես, նշել […]

Դուք հանձնել եք Գորիս-Կապան, այն է՝ Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհը. Աննա Գրիգորյան

ԱԺ նախագահը հարցուպատասխանի ժամանակ փաստացի ընդունեց, որ չի տիրապետում՝ ինչ է կատարվում այսօր Սյունիքում, ինչ իրավիճակ է եւ ինչ պայմաններում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որոնք այտեղ կան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ինն, ԱԺ-ում դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը: «Եթե թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի ղեկավարը առհասարակ չգիտի՝ ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի