Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում արցախյան […]