17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ շտաբում «ռազբորկաներ» է սկսել և սպառնացել. «Հրապարակ»

«Կոտայքի իշխանական շրջանակներում հետընտրական «բազարները» շարունակվում են։ Աբովյանի ընտրությունների պատասխանատու Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ շտաբում «ռազբորկաներ» է սկսել ու սպառնացել, որ հայտնաբերելու է իրենց խաբող-քցողներին։

Ռոմանոսին փորձել է զսպել Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Ասել է, որ մեղավորների փնտրտուքն անիմաստ է՝ Ռոմանոսը մեղքը թող իր մեջ փնտրի, նախ, որ ոչ թե իրեն, այլ Պաշին թեկնածու առաջադրեց, երկրորդ՝ ինչ ցանել է, այն էլ հնձում է, քանի որ իշխանությունից հիասթափվելու հարցում մեծ է անձամբ իր դերը, որ հեղափոխությունից հետո Կոտայքում փորձել է տերուտիրակալ հռչակվել, համայնքապետերին իր վասալները դարձնել։ Պալաչը, որը Հայաստան էր եկել Աբովյանի ընտրություններում իշխանություններին աջակցելու համար, արդեն մեկնել է: Նրա շրջապատից տեղեկացանք, որ խզել է Ռոմանոսի հետ կապերը։ Ինչ վերաբերում է մյուսներին, նրանք սպասում են հետընտրական հաշվեհարդարին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ