Չէ՞ որ հնարավորություն կար ավելի վաղ կնքել հրադադարի համաձայնագիրը․ ինչպե՞ս էր հնարավոր հանձնել Շուշին․ Կոնստանտին Զատուլին
Գորդյան հանգույցը կտրելը, ինչպես դա արել է Ալեքսանդր Մակեդոնացին, ամենապարզ լուծումն է։ Բայց բնավ պարտադիր չէ, որ դրան հաջորդի այդ հանգույցը կտրողի համար ձեռնտու հետևանք, արձագանքելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատություններին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Նա ընդգծել […]





































