Ուսուցիչների կամավոր ատեստավորումը Հայաստանի հետագա զարգացման գործում շրջադարձային նշանակություն պետք է ունենա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս օրերին ընթանում է կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագորոծումը, որն, իր կարծիքով, շրջադարձային նշանակություն պետք է ունենա Հայաստանի հետագա զարգացման գործում: «Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է, այսինքն՝ ուսուցիչները իրենք են ընտրում ատեստավարել, վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ. սրա արդյունքում նրանց աշխատավարձերը, կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանան […]