Նորանշանակ մարզպետը նոր բարքեր է սահմանել. «Հրապարակ»
«Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանում ոչ միայն կադրային ջարդ է սկսել, այլեւ նոր կարգեր ու բարքեր է սահմանել։ Աշխատանքային երկրորդ օրն իր աշխատասենյակում կախել է տվել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Ապա կարգադրել է, որ այսուհետ մարզպետի եւ քարտուղարի մոտ աշխատակիցները մտնեն առանց հեռախոսի։ Մարզպետարանում ենթադրել են, որ, հավանաբար, վախենում է, թե իրեն կձայնագրեն ու խայտառակ […]





































