«Ադրբեջանի և Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունը անհրաժեշտ է արժանացնել Հայաստանի ԱԺ-ի հստակ իրավաքաղաքական գնահատականին». ընդդիմադիրները հայտարարության տեքստ են ուղարկել ՔՊ-ին
Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյայի երրորդ հիմնական նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների պահանջով տեղի կունենա հրատապ թեմայով քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով: Նիստի ավարտին ընդդիմությունը կներկայացնի հայտարարության տեքստ, որն արդեն ուղարկվել է իշխող խմբակցությանը՝ ծանոթանալու և դիրքորորշում արտահայտելու։ «Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և […]





































